հայտարարություն
Ընտրվեց Կլոր Սեղանի նոր կազմը
19 հոկտեմբեր, 2024
Հոկտեմբերի 19-ին Մարտական Եղբայրություն միաբանության Ընդհանուր ժողովն ընտրեց Միաբանության Կլոր Սեղանի նոր կազմը համաձայն ՄԵ նոր ընդունված Կանոնագրքի:
Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը Հայաստանում ֆուտբոլային ճգնաժամի և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մասին
Ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի ուղիղ պատասխանատուն ՀՖՖ-ն է, և ավելի ընդհանուր՝ Հայաստանի կառավարությունը: Հաշվի առնելով այս ամենը, միանում և աջակցում ենք Առաջին հայկական ճակատ (FAF) և ֆուտբոլային այլ ֆան շարժումների հնչեցրած` ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին:
Մարտական Եղբայրություն միաբանության Նոր Կանոնագիրքը
Հոկտեմբերի 5, 2024թ.
Կանոնագրքի համաձայն Մարտական Եղբայրություն միաբանության գաղափարախոսությունը ազգայնականությունն է, նպատակը` Հայկական քաղաքական կազմակերպության ստեղծումն ու Ազգային հեղափոխությունը։
Մարտական Եղբայրություն միաբանության Նպատակների հռչակագիր
Երևան, 2024, սեպտեմբերի 3. Բուն թվական Հայոց 4517
Միաբանության գլխավոր նպատակն է հայոց ինքնիշխանության լիարժեք վերականգնումը և հանուն անկախության պայքարը բոլոր մակարդակներում՝ հոգևոր, քաղաքական, ռազմական
Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության
Անհամաչափ ուժի կիրառումը չունի որևէ արդարացում
Անկախ նրանից, որ Մարտական Եղբայրություն միաբանությունը որևէ իրական՝ խորքային ու բովանդակային, գաղափարական ու քաղաքական հակադրություն չի տեսնում ներկա կառավարության և «Սրբազան շարժման» միջև, մենք խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների դեմ:
Կառավարությունը կեղտոտ գործ է սկսել` ցուցադրաբար հալածել այն մարդկանց, որոնք կռվել են ու չեն հանձնվել
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է.
Դիմում եմ բոլոր ռազմամարզական կառույցների իմ ընկերներին` լուռ չմնա'ք, Արմանի ձերբակալության մասին լռելով` հող նախապատրաստվեց, ու այսօր ձերբակալել են ազատազէններին, հաջորդը կարող է ձեզանից յուրաքանչյուրը լինել, դրա համար, այս հարցում, գոնե մենք, պե'տք է միաբան լինենք ու գործենք միասին։
Ո՞րն է ներկա կառավարության քաղաքական այլընտրանքը
Ո՞վ պիտի գա նրա փոխարեն
Այն ուժը, որը ոչ միայն ճշգրիտ քաղաքական գնահատական կտա Հայաստանի Հանրապետության ներկա և անցյալ կառավարություններին, այլև կամք կունենա նրանց ենթարկելու օրինական պատասխանատվության
Հրապարակում ենք մեր պատասխանները
Մարտական Եղբայրության քաղաքական հարցարան
Մարտական Եղբայրությունը սխալ է համարում նոյեմբերի 9-ին պատերազմի դադարեցումը, ինչի այլընտրանքն էր զորքերի դուրս բերումը Ստեփանակերտից, Մարտունիից ու Ասկերանից և դիմադրության շարունակումը Քարվաճառ-Լաչին-Սարսանգ-Վանք գծով, ինչը նաև կփախցներ հողը ռուսական խաղաղապահ զորքի տեղադրման ծրագրի տակից և թույլ կտար սպասել ավելի բարենպաստ միջազգային իրավիճակի:
Մարտական Եղբայրություն միաբանության հարցարանը
ուղղված քաղաքական ուժերին և գործիչներին
Պարզաբանելու համար Մարտական Եղբայրության դիրքորոշումն այս կամ քաղաքական շարժման կամ ուժի հանդեպ հրապարակում ենք մեր հարցարանը։ Որևէ ուժի գնահատում ենք` ելնելով այս հարցերին տրվող պատասխաններից։
Կալանավորվեց Արման Պետրոսյանը
Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է ներկայացվել Արման Պետրոսյանի դեմ և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։
Մարտական եղբայրություն միաբանության ձերբակալված անդամների ուղերձը
միաբանության համակիրներին և ողջ հայ ազգին
Սիրելի հայրենակիցներ, մեր կապն ամուր է, հավատն անսասան։ Անկախության համար պայքարում մենք պատրաստ ենք զոհաբերել ոչ միայն մեր ազատությունը, այլև կյանքը։
Մարտական եղբայրության դիտարկումները ի պատասխան ապրիլի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության
Չափազանց մտահոգված ենք Քննչական կոմիտեի նման գործելաոճով, այն պարագայում, երբ վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակից բխում է անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված վարույթի արդյունավետ իրականացման հրամայականը
Հայկական ժամանակը կրկին դիմում է հին ստերին
էժանագին հնարք իշխանության պաշտոնաթերթի կողմից
Ամենազավեշտալին այն է, որ թերթը կրկին հիշեցնում է սույն թվականի մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված դեպքերը, այն նորից վերագրելով Մարտական եղբայրության անդամներին անգամ այն բանից հետո, երբ ՆԳՆ ամենաբարձր մակարդակով հնչեցվել են իրական մեղավորների անուններն ու շարժառիթները։
Ձերբակալվածներից 3-ը նույնիսկ դեպքի վայրում չէն եղել
Սա քաղաքական հետապնդում է
Ձերբակալվել են անգամ Մարտական եղբայրության այն անդամները` Հովսեփ Ղազարյան, Գոռ Ասատրյան, Հենրիկ Մկրտչյան, ովքեր ներկա չեն եղել ԵԿՄ - ցուցարարներ բախմանը։ Տղաների նկատմամբ գործ է հարուցվել խուլիգանության, գույքը վնասելու հիմքերով։
Մարտական Եղբայրության անդամները կրկին ենթարկվում են քաղաքական հետապնդումների շինծու գործերով
Ոստիկանությունը առիթն օգտագործել է Մարտական եղբայրության անդամներին ձերբակալելու և շինծու մեղադրանքներ ներկայացնելու համար։ Ձերբակալվել են անգամ Մարտական միաբանության այն անդամները, ովքեր ներկա չեն եղել միջադեպին։ Սա հստակ քաղաքական հետապնդում է Մարտական եղբայրություն միաբանության նկատմամբ։
Բերման են ենթարկվել Մարտական եղբայրություն միաբանության 5 անդամներ
քաղաքական հետապնդումները շարունակվում են
Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք:
ԵԿՄ անդամներն են հրահրել բռնությունը
Կեղծ լուրեր
Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր Մարտական Եղբայրություն միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ Կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։ Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Ճարտարապետական մրցույթ Նժդեհի հուշարձան-ուխտատեղի կառուցելու համար
Մարտական եղբայրության նախաձեռնություն
Մենք համոզված ենք, որ ոչ միայն պետք է պարզապես կարգի բերել գերեզմանը, նորոգել այն, այլ կառուցել Նժդեհին վայել մի հուշարձան, ուխտատեղի, որը ուխտագնացության կենտրոն կդառնա: Խոսքը բնավ ճոխ ու գռեհիկ կառույցի մասին չէ, որը խիստ հակասության մեջ կլիներ Նժդեհի աշխարհայացքի և ոճի հետ:
Քաղաքական բոլոր ուժերին կարելի է գնալ Ոսկեպար, մեզ՝ ոչ։
Մարտի 24-ին, երբ Ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Մարտական Եղբայրության 49 անդամ և համակիր, Ոսկեպար են այցելել այլ քաղաքական խմբեր։
2023թ ապրիլից գործում ենք Նոյեմբերյան համայնքի գյուղերում
Մեր այցը Ոսկեպար ներկայացվում է որպես միանգամյա ակցիա
Մենք շատ վաղուց տեղի ժողովրդի կողքին ենք ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Մենք չէինք գնա, եթե իշխանությունը օրինական հիմնավորում տար իր պահանջին։
Մարտական եղբայրությունը որևէ կազմակերպության հետ չունի համագործակցային հարաբերություններ և որևէ միջոցառում չի իրականացնում համատեղության սկզբունքով
Մարտական եղբայրությունը որևէ կազմակերպության հետ չունի համագործակցային հարաբերություններ և որևէ միջոցառում չի իրականացնում համատեղության սկզբունքով։ Մենք մեր միջոցառումների մասին իրազեկում ենք միաբանությանը պատկանող ֆեյսբուքյան,յութուբյան և տելեգրամյան ալիքների միջոցով։ Դեմ ենք բռնության խոսքին և քարոզին,գործում ենք ՀՀ օրենսդրության շրջանակների մեջ և հանդիսանում ենք օրինակելի քաղաքացիներ։
Բերման ենթարկվածներին ազատ արձակելուց հետո, մեքենաները չեն վերադարձնում
Այսինքն, հիմա էլ համոզվելով, որ իրենց շինծու կասկածները չեն հիմնավորվել, պարզապես որոշել են անհարմարություն
Սկսել է Մարտական Եղբայրության դեմ տեղեկատվական արշավը
մի տրվեք պարզունակ "ֆեյքերին"
Սպուտնիկ Արմենիան հրապարակել է Նոր նորքի ոստիկանական բաժնի մոտ նռնակի պայթյունի տեսանյութը և գրել,որ տեղեկություններ ունեն այն մասին,որ կազմակերպիչը Մարտական Եղբայրությունն է։ Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում։
Ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը
Բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի
Շուտով ոստիկանությունը կհոգնի Մարտական Եղբայրության անդամներին բերման ենթարկելու։ Կհայտնվեն նորանոր խմբեր,ամեն բերման ենթարկվածի տեղը կլրացնեն երեքը
Ոստիկանության կամայականությունները շարունակվում են
Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարեգին Սարգսյանը բերման են ենթարկվել Ոսկեպարից
Ոստիկանության կամայականությունները շարունակվում են։ Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարեգին Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Օրենքից դուրս գործողությունների համար Ձեզ պատասխանատվության է կանչելու հայ ժողովուրդը։
Կապից դուրս է նաև Մասիս Շիրոյանը
Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը գնում է Մարտական Եղբայրությունը գործելու հնարավորությունից զրկելու ճանապարհով։ Խմբերով բերման ենթարկելուց զատ,թիրախավորվում են նաև կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների պատասխանատուները։ Չի ստացվելու,մենք կանք ու գնալով շատանալու ենք։
Կորել է կապը Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ
Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել
Մարտական եղբայրության համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը միևնույն է հաջողելու է։
Ունենք նոր ձերբակալվածներ
ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել,որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։ Դրա համար էլ ստիպված է հորինել։
Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը
պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են
Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
Այցը Վերին Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի
«Մարտական եղբայրության» առաջարկած փոխզիջումային տարբերակը չի ընդունվել
Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին զրուցելու իր հետ: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին:
«Հայկական անկախության բանակը» դուրս է գալիս Անվտանգության և ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորումից
Անվտանգության ոլորտի հայեցակարգային բարեփոխման ծրագիր ներկայացնել ինքնին նշանակում է քաղաքական հայտ ներկայացնել
Հայկական անկախության բանակը (ՀԱԲ) («Մարտական եղբայրություն» միաբանության ռազմամարզական ՀԿ-ն) հայտնում է Անվտանգության և ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորման մեջ իր մասնակցության դադարեցման մասին:
Այց Վերին Ոսկեպար
Մարտի 17-ին՝ կիրակի օրը
Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է
Ինչպե՞ս աջակցել Մարտական Եղբայրությանը
Այժմ՝ առաջին անգամ երկու տարվա մեջ, համարում ենք, որ հասունացել է այն պահը, երբ մեր հետագա գործունեության համար, անհրաժեշտության կա նաև ձեր մասնակցության:
Քաղաքական իրավիճակը և Ելքի ծրագրի ուղենիշեր
«Մարտական եղբայրություն» միաբանության բաց Ժողովը
2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 18.45 -ից տեղի կունենա «Մարտական եղբայրություն» միաբանության բաց ժողովը: Այն տեղի կունենա Էլիտ պլազա կենտրոնի Մանթաշև դահլիճում (հասցե` Խորենացի 15): Ժողովը բաց է` դրան կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները:
«Հայկական անկախության բանակի» ստեղծման մասին
Հայաստանի անկախության ամրապնդման համար ռազմական մարզական կենտրոնի ստեղծում
Որպեսզի «Մարտական եղբայրություն» միաբանության գործունեության քաղաքական և ռազմաուսումնական ուղղություններն իրարից առանձացվեն ամեն մեկը լուծելով իր յուրահատուկ խնդիրը ՝ ստեղծվել և գրանցել է առանձին հասարակական կազմակերպություն «Հայկական անկախության բանակ» Ռազմամարզական կենտրոնը, որի նպատակներն են լինելու.
Մարտական եղբայրություն միաբանության պահանջը Հայաստանի Հանրապետությանը
Կոչ հայ հանրությանը
«Մարտական եղբայրություն» միաբանությունը վերլուծելով 2020 թ.-ի պատերազմին հետևած իրավիճակը՝ գտնում է, որ դրա գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքականության ուժային բացադրիչից փաստացի հրաժարվելն է:
Ե՞րբ տեղի կունենա ազգային հեղափոխությունը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը 2018-ի ապրիլյան իշխանափոխության մասին
2020 թվականի նոյեմբերի իննը փաստացի վերջնակետ դրեց այսպես կոչված հեղափոխությանը: Շուշի պատերի տակ մահացավ այդպես էլ չծնված հեղափոխությունը: Հեղափոախական ժողովրդին դեպի պարտություն չեն տանում, և հեղափոխական ժողովուրդները չեն պարտվում իրենց պատերազմները: Մեծագույն խայտառակությունը, որը տեղի ունեցավ մեզ հետ հենց դա էր` իր իրավունքների համար ոտքի կանգած ժողովորդի ստորացումն ու պատվազրկումը:
Պարտությունից դեպի Հաղթանակ
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը Քարվաճառի ազատագրման 30-ամյակի առթիվ
Քարվաճառը վերածվել է գերռազմականացված գոտու, որը մշտական պլացդարմ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ, և չի դադարելու այդպիսին լինելուց՝ նույնիսկ, եթե կատարենք բոլոր վերջնագրերն ու պահանջները:\nԲայց այսօր նշում ենք 30 տարի առաջ եղած Քարվաճառի հաղթանակը, որպեսզի հիշենք մի քանի պարզ ճշմարտություն: ա. Սեփական ուժերի և ինքնազմակերպման վրա հենվելով, հնարավոր է հասնել հաղթանակի դժվարին պայմաններում բ. Ծանր պարտությունների շրջանը կարելի է շրջել փայլուն հաղթանակների շրջանի, եթե կա միտք ու կամք գ. Միջազգային հարաբերություններում գերակայող է ուժային գործոնը, իսկ հաջող դիվանագիտությունը հնարավոր է միայն ուժային գործոնի վրա հենված
Խաղաղության դարաշրջանի պանծալի լուսաբացը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը
Մեր միակ կոչն ու դիմումը հայ ժողովորդինն է, որն իրեն արժանի և հավատարիմ դրսևորեց թե՛ լայնածավալ պատերազմի օրերին, թե՛ հետպատարազմյան օրերին՝ եզակի հնարավորություններ տալով վերնախավերին, որոնք, սակայն չգիտակցվեցին և չօգտագործվեցին, ինչպես որ ըստ արժանվույն չգնահատվեց հայ ժողովորդի բարձր որակը վճռական պահերին:
Ինքնապաշտպանության համակարգի, անկախության համար պայքարի և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարություն
Այսօրվանից պատրաստվել Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության պայքարին՝ քննարկելով և կազմակերպելով անհրաժեշտ քայլերը, հարթակները, ծրագրերը և գաղափարները, այլ ոչ թե սպասել այն պահին, երբ սեղանին կդրվեն Հայաստանի անկախությունը սահմանափակող կանխատեսելի առաջարկները
Պարտությունը վերածել հաղթանակի:
Այն որ պատերազմը փաստացի շարունակվում է՝ ուժային և քաղաքական ճնշումների ձևով, մի առանցքային հարց է դնում մեր առաջ, որն այսօր Հայաստանում ոչ ոք չի դնում: Այս պայքարում նույնպես դրված է՝ հաղթել թե՞ պարտվել հարցը
Պայքար ենք հայտարարում պարտության հոգեբանության դեմ:
Մասիս Շիրոյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին
Ողջունում եմ Մարտական եղբայրներին, հյուրերին, համակաիրներին: Ես ուզում եմ շատ կարճ խոսել մեր եղբայրության նպատակների մասին: Մեր թիվ մեկ նպատակն
Պայքարը հանուն անկախության շարունակվում է
«Մարտական եղբայրության» հայտարարությունը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ
Անկախությունը ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև բովանդակություն՝ անկախության գաղափարը սպասարկող, պաշտպանող և զարգացնող ազգային-պետական համակարգեր՝ զինված ուժեր, ազգային անվտանգություն, գիտություն, կրթություն, եկեղեցի, տեղեկատվական դաշտ, քաղաքական դաշտ և այլն, ինչը Հայաստանում լիարժեքորեն չի գիտակցվել որևէ կառավարության օրոք վերջին 30 տարում
Նժդեհյան առաջնորդության հրամայականը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը (2022 ապրիլ)
Նժդեհի առաջնորդությունը նշանակում է հոգևոր, քաղաքական և մարտական ուժի միավորում:
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը «Միութենական պետության» վերաբերյալ
Այս պայքարում պետք է միավորվեն ազգայնականը՝ ում համար ամենից վեր ու թանկ է Հայաստանի անկախությունն ու հայկական ինքնությունը, ազատականը՝ ում համար թանկ են մարդու իրավունքներն ու ազատությունները, սոցիալիստը՝ ում համար թանկ է սոցիալական արդարությունն ու համերաշխությունը:
Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը
Մեր միակ հնարավոր շահն այստեղ կարող է լինել՝ սթափվել ու հասկանալ վերջապես, որ օրեցօր անկայունացող մեծ տարածաշրջանում մեր միակ գործը պետք է լինի մեր ինքնակազմակերպումը, դիմադրողականության բարձրացումը, հանրային գիտակցության և կյանքի արմատական փոփոխությունը, հանցագործ անհոգությանը վերջ տալը:
ՀԱՊԿ շրջանակներում հայկական հատուկ ուժերի Ղազախստան ուղարկելու վերաբերյալ․
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարությունը
ՀԱՊԿ գործողություններին հայկական ուժերի մասնակցությունն ապտակ է 2020 թվականի պատերազմի հիշողությանը՝ պատերազմ, որտեղ վճռական պահին հայ ժողովուրդը չի ունեցել դաշնակիցներ, և ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները չեն գործել
ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի մասին (2021 11 15)
«Մարտական եղբայրություն» միաբանության կոչը և հայտարությունը
Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է, պաշտոնական մակարդակով հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» սկզբի մասին՝ մի կարգախոս, որը չի համապատասխանում փաստացի իրավիճակին և դրա տրամաբանությանը: Հայ ժողովորդին պետք է ասվի իրականությունը, որքան էլ այն ցավոտ և կոշտ լինի՝ իր անկախությունն ու խաղաղությունը նա կարող է պաշտպանել միայն սեփական ուժերով
Կռվողի կամքը վերածենք կազմակերպված ուժի
Հրանտ Տեր-Աբրահամյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին:
Մենք վտանգի իրականությանը հակադրում ենք Վերջին կայզորի գաղափարը: Վերջն կայզորը նա է, ով մեծագույն վտանգի առջև, չի ընկճվում, չի նահանջում, այլև ավելի է համախմբում իր ուժերը, ավելի մեծ հավատով է լցվում, և ի վերջո հաղթում է: Վերջին կայզորը ոչ թե պեսիմիստական, այլ հաղթող գաղափար է: Դա ոչ միայն ռազմական գաղափար է: Ավելի լայն է՝ այսօր պետք է ձգտենք նրան, որ հայ ժողովորդի ամբողջ ներուժը բացահայտվի, վերելք ապրի ի հակադրություն վտանգի: Պետք է ունենանք ուժի, մտքի, ստեղծագորածական վերելք: Պետք է ունենանք վերելք գիտության, արվեստի: Սա պետք է լինի մեր պատասխանը՝ պատրաստ ենք պայքարի և ստեղծագործության: Մեծ նպատակներ պետք է դնենք, որ ելք կերտենք իրավիճակից:
Արարիչը մեզ առաջնորդ դեպի նոր հաղթանակներ
Ավետիս Ավետիսյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին
Պատերազմի դաշտով անցած մեր եղբայրներ, այսօր այստեղ են հավաքվել ձեր եղբայրները՝ ճակատագրի բերումով ձեր եղբայրները, ովքեր ոչ միայն չեն հանձնվել այլ դեռ մտադիր են մեր ընդհանուր պայքարը շարունակել, մինչև վերջնական հաղթանակը։
«Մարտական եղբայրության» հայտարարությունը սահմանազատման, անկլավների և հաղորդակցության ուղիների վերաբերյալ: 2021 09 14
Հայաստանի Հանրապետության դիմադրության ներուժը ջախջախված չէ, իսկ հակառակորդի հնարավորությունները ուժային ճնշում գործադրելու Հայաստանի Հանրապետության դեմ անսպառ չեն