դիմադրություն
«Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան»
բացօթյա քաղաքական քննարկում
Ապրիլի 6-ին՝ ժամը 19:00-ին, Մարտական Եղբայրությունը հանդիպման է հրավիրում Երևանում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, քննարկելու «Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան» քաղաքական թեման։
Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն և սրա մասին նշում է նաև իշխանությունը
լուծումը իրական դիմադրությունն է
Իշխանությունը նշում է, որ միջազգայնորեն լեգիտիմ սահմանների վրա կանգնելը կնվազեցնի պատերազմի հավանականությունը, քանի որ միջազգային հանրությունը քաղաքական ճնշմամբ կպաշտպանի այդ սահմանները։ Ի թիվս այլ թերությունների, այս լուծումը ունի ևս մեկ կարևոր թերություն՝ միջազգային հանրությունը, որը լեգիտիմացրել է այդ սահմանները, գլխավորապես բաղկացած է Ռուսաստանից և Արևմուտքից։
2023-ի սեպտեմբերյան պատերազմն Արցախում:
Ռուսական «խաղաղապահ» զորքի դիրքորոշումը:
Պատերազմի հոգեբանությունը` ադրենալինը, մահվան վախի հաղթահարումը, կամքը:
Հայկական պետությունը դեռ պետք է կառուցենք
Քաղաքական օրագիր
Իրականության հիմանարար իրողություններն են ռուս-թուրքական դաշինքը և հայկական ադեկվատ պետության չգոյությունը։ Իրավիճակին դիմադրողն Արևմուտքի քաղաքականությունն է: Բայց դա հարցի լուծում չէ. իրական դիմադրողը մենք պետք է դառնանք։
Մարտական եղբայրություն միաբանության պահանջը Հայաստանի Հանրապետությանը
Կոչ հայ հանրությանը
«Մարտական եղբայրություն» միաբանությունը վերլուծելով 2020 թ.-ի պատերազմին հետևած իրավիճակը՝ գտնում է, որ դրա գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքականության ուժային բացադրիչից փաստացի հրաժարվելն է:
Պարտությունից դեպի Հաղթանակ
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը Քարվաճառի ազատագրման 30-ամյակի առթիվ
Քարվաճառը վերածվել է գերռազմականացված գոտու, որը մշտական պլացդարմ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ, և չի դադարելու այդպիսին լինելուց՝ նույնիսկ, եթե կատարենք բոլոր վերջնագրերն ու պահանջները:\nԲայց այսօր նշում ենք 30 տարի առաջ եղած Քարվաճառի հաղթանակը, որպեսզի հիշենք մի քանի պարզ ճշմարտություն: ա. Սեփական ուժերի և ինքնազմակերպման վրա հենվելով, հնարավոր է հասնել հաղթանակի դժվարին պայմաններում բ. Ծանր պարտությունների շրջանը կարելի է շրջել փայլուն հաղթանակների շրջանի, եթե կա միտք ու կամք գ. Միջազգային հարաբերություններում գերակայող է ուժային գործոնը, իսկ հաջող դիվանագիտությունը հնարավոր է միայն ուժային գործոնի վրա հենված
«Զինված ժողովուրդ» հայեցակարգը
Մարտական Եղբայրության կողմից մշակված Հայաստանի պաշտպանության համակարգի հայեցակարգ
Մարտական Եղբայրության կողմից մշակված Հայաստանի պաշտպանության համակարգի հայեցակարգ
Պայքարը հանուն անկախության շարունակվում է
«Մարտական եղբայրության» հայտարարությունը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ
Անկախությունը ոչ միայն իրավական կարգավիճակ է, այլև բովանդակություն՝ անկախության գաղափարը սպասարկող, պաշտպանող և զարգացնող ազգային-պետական համակարգեր՝ զինված ուժեր, ազգային անվտանգություն, գիտություն, կրթություն, եկեղեցի, տեղեկատվական դաշտ, քաղաքական դաշտ և այլն, ինչը Հայաստանում լիարժեքորեն չի գիտակցվել որևէ կառավարության օրոք վերջին 30 տարում
Նժդեհյան առաջնորդության հրամայականը
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը (2022 ապրիլ)
Նժդեհի առաջնորդությունը նշանակում է հոգևոր, քաղաքական և մարտական ուժի միավորում:
Կռվողի կամքը վերածենք կազմակերպված ուժի
Հրանտ Տեր-Աբրահամյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին:
Մենք վտանգի իրականությանը հակադրում ենք Վերջին կայզորի գաղափարը: Վերջն կայզորը նա է, ով մեծագույն վտանգի առջև, չի ընկճվում, չի նահանջում, այլև ավելի է համախմբում իր ուժերը, ավելի մեծ հավատով է լցվում, և ի վերջո հաղթում է: Վերջին կայզորը ոչ թե պեսիմիստական, այլ հաղթող գաղափար է: Դա ոչ միայն ռազմական գաղափար է: Ավելի լայն է՝ այսօր պետք է ձգտենք նրան, որ հայ ժողովորդի ամբողջ ներուժը բացահայտվի, վերելք ապրի ի հակադրություն վտանգի: Պետք է ունենանք ուժի, մտքի, ստեղծագորածական վերելք: Պետք է ունենանք վերելք գիտության, արվեստի: Սա պետք է լինի մեր պատասխանը՝ պատրաստ ենք պայքարի և ստեղծագործության: Մեծ նպատակներ պետք է դնենք, որ ելք կերտենք իրավիճակից: