«Զինված ժողովուրդ» հայեցակարգը
Մարտական Եղբայրության կողմից մշակված Հայաստանի պաշտպանության համակարգի հայեցակարգ
Հայեցակարգը պատրաստվել է 2021-ի նոյեմբերին Մարտական Եղբայրության կողմից և հիմք է դարձել մի շարք հասարակական կազմակերպությունների և անհատների հետ քննարկումների շարքի, որոնք տեղի ունեցան նույն թվականի դեկտեմբերին: Հայեցակարգի քաղաքական հիմքերը
I. Ելակետեր և նախադրյալներ
- 2020-ի ռազմական ծանր պարտությունը, այլև՝ այսօր էլ չդադարող թշնամական գործողությունները Հայաստանի դեմ՝ փաստացի շարունակվող պատերազմը, վճռականորեն թելադրում են առկա ինքնապաշտպանության մոդելի անպայման վերանայում՝ սկսած հիմքերից և տեսությունից՝ ռազմական դոքտրինից, բանակաշինության փիլիսոփայությունից մինչև տեխնիկական մանրամասներ: Պատերազմը քննություն էր, որին չդիմացավ մեր ռազմաքաղաքական համակարգը: Անհնար է անտեսել այդ քննության արդյունքները, և շարունակել պատերազմը պարտված բանակով:
- Պետք է նաև հասկանանք, որ փաստացի շարունակվող պատերազմը պատահականություն չէ, այլ հետևանք է մեծ տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, հետսովետական տարածքում շարունակվող և ավարտից դեռ հեռու ուժային հավասարակշռության վերադասավորման գործընթացի, անկայունության մեծ փուլի: Այս դինամիկ գործընթացի մեջ ներգրավված են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, այլ մեծ և փոքր պետությունները: Հայաստանն անկախ իր կամքից շարունակելու է մնալ այս մեծ անկայունության գործընթացի կիզակետերից մեկում:
- Սա որակապես նոր իրավիճակ է, որի հետ չի առնչվել մեր պետությունը: Նոր իրավիճակին համարժեք, պետք է վերակառուցվեն մեր ազգային-պետական համակարգերը՝ սկսած պետության առավել կարևոր և առաջնային գործառույթ՝ ինքնապաշտպանության համակարգից: Բաղձալի խաղաղության հիմքը կարող է դրվել միայն այդ մեծ և համարձակ վերակառուցման ճանապարհին: Հայաստանը պետք է պատրաստ լինի պաշտպանել իրեն լիովին նոր մարտահրավերների պայմաններում:
- Ինքնապաշտպանության նոր համակարգի հայեցակարգը պետք է բխի մի կողմից եղած համակարգի կատարյալ ձախողման փաստից և դրա պատճաների վերլուծությունից, մյուս կողմից՝ պետք է կառուցվի ելնելով Հայաստանի Հանրապետությանը սպառնացող մարտահրավերների առանձնահատկությունից, մեր յուրահատուկ արտաքին և ներքին պայմաններից, և վերջապես մեր ժողովրդի պատմական, այդ թվում ռազմական փորձից: Բնականաբար չբացառելով, այլ հակառակը՝ ամեն կերպ յուրացնելով և ընդգրկելով համաշխարհային փորձը:
- Ցայսօր եղած մոդելը մեծամասամբ չի բխել ո՛չ մեր ժողովորդի փորձից, ո՛չ Հայաստանի յուրահատուկ՝ քաղաքական, աշխարհագրական, ժողովորդագրական պայմաններից, ո՛չ մեզ սպառնացող մարտահրավերների ամբողջականությունից, և ո՛չ էլ հաշվի առել համաշխարհային փորձի ամբողջությունը: Այն մեծամասամբ հիմնված է եղել սովետական ռազմական դոքտրինի և փորձի վրա, միայն փոքր չափով ընդգրկելով իր մեջ առաջին Ղարաբաղյան պատերազմի յուրահատուկ փորձը: Քաղաքական առումով այն կառուցված է եղել լուրջ ճգնաժամի դեպքում ռուսական միջամտության հույսի վրա, և փաստացի չի պատկերացրել այն տարբերակը, թե ինչ պետք է կամ կարելի է անել, եթե այդ միջամտությունը չլինի կամ ուշանա, և Հայաստանը ստիպված լինի ինքն իրեն պաշտպանել՝ հենված միայն սեփական ուժերի վրա[1]:
- Սրան հակառակ՝ նոր մոտեցումը պետք է հիմնված լինի ինքնապաշտպանության սկզբունքի վրա, այսինքն՝ ելնի այն հանգամանքից, որ հայ ժողովուրդն ինքն իրեն կարող է և պետք է պաշտպանի՝ հենվելով նախևառաջ սեփական ուժերի վրա, և միայն դրանից հետո և դրանից բխած՝ փնտրի և գտնի հուսալի դաշնակիցներ: Այսպես թե այնպես՝ անկախ մեր ցանկությունից հայ ժողովուրդը չունի էլ այլ տարբերակ, քանի որ պատմական ամբողջ փորձը միանշանակ վկայում է այն մասին, որ հայ ժողովուրդը չունի որևէ անվտանգության երաշխիք իրենից դուրս, և բոլոր ճգնաժամային պահերին թվացյալ արտաքին երաշխիքը չի գործում՝ ոչ թե պատահականորեն, կամ հայի բատից, այլ՝ օրինաչափորեն:
II. Զինված ժողովուրդը
- Հայաստանի ինքնապաշտպանության խնդիրը, եթե այն մտածվում է մինչև վերջ՝ ենթադրում է և նույնիսկ պարտադրում է զինված ժողովուրդի գաղափարին հանգելը: Հայաստան ներխուժող յուրաքանչյուր թշնամի պետք է իմանա, որ ծայրահեղ դեպքում, նա պետք է հաղթահարի ոչ միայն բանակի, այլև զինված ժողովորդի դիմադրությունը: Եվ րր միայն բանակին պարտության մատնելով նա դեռ վերջնականապես չի լուծում իր խնդիրը: Դա նշանակում է, որ Հայաստանի պաշտպանության հենքը պետք է լինի քաղաքացին (անկախ սեռից), որը պետք է մարտական զենքի ազատություն ունենա, և նույնիսկ պարտավորված լինի զինված լինել:
- Զինված ժողովորդի մոդելը հենվում է ոչ թե գեղեցիկ տեսությունների, այլ Հայաստանյան իրականության վրա: Հաշվի առնելով Հայաստանի փոքր չափերը, նրա մարդկային և այլ ռեսուրսային ոչ ուժեղ հենքը, ինչպես և հնարավոր մարտահրավերների ուժգնությունն ու ծավալը, հնարավոր չէ ինքնապաշտպանության ամբողջ հույսը դնել միայն կադրային բանակի վրա (նույնիսկ շատ ուժեղ և մարտունակ բանակի): Իհարկե բանակը մնում է ինքնապաշտպանության առանցքը և հենակետը, սակայն խմդիր պետք է դրվի, որ բանակն ունենա զինված թիկունք:
- Հայաստանի քաղաքականությունն ինքնապաշտանության ոլորտում պետք է բխի ոչ թե միայն ցանկալիից կամ ներկա իրավիճակները մեխանիկորեն պրոյեկտելով ապագայի վրա, այլ ելնի նաև վատագույն, ճգնաժամային սցենարներից, և ապագայի բացարձակ անկանխատեսելիությունից: Այս իմատով, հայ ժողովորդի ոչ միայն անկախության, այլև՝ ֆիզիկական գոյության լավագույն երաշխիքներից մեկը կարող է լինել նրա զինվածությունը,:
- Զինված ժողովուրդն ազատ ժողովուրդն է: Բռնապետությունը չի կարող իրեն թույլ տալ զինել իր ժողովորդին: Բայց ժողովորդավարական երկրում պետությունը կարող է իրեն թույլ տալ ոչ միայն զենքի ազատություն հաստատել, այլև՝ հենց ինքը զինել ժողովորդին: Ավելին՝ մինչև չկա զենքի ազատությունը, քաղաքացու ազատությունը չի կարող կայուն համարվել: Իրապես ազատ քաղաքացին և ժողովուրդը՝ զինված քաղաքացին և ժողովուրդն է: Զինված ժողովորդի դեմ ահնար է կամ դժվար է իրացնել բռնություն ոչ միայն դրսից, այլև՝ ներսից: Հայաստանն այդ իմաստով ոչ միայն կարող է իրեն թույլ տալ զինված ժողովրդի հղացքի իրացումը, այլև պարտավոր է դա անել՝ ապահովելու համար ժողովորդավարական համակարգը նաև ապագայի համար:
- Զինված ժողովուրդն ինքնիշխան ժողովուրդն է: Զինված հայ ժողովուրդը միանգամից բարձրացնում է իր ինքնիշխանության փաստացի չափն ու կարգավիճակն ի համեմատություն իր շրջապատի: Ինչպես ներքին այնպես էլ արտաքին հարաբերություններում էական տարբերություն կա՝ զինված թե՞ անզեն ժողովրդի շահերն են փորձում ոտնահարել: Զինված ժողովրդի շահերը ստիպված են լինելու հաշվի առնել ավելի մեծ չափով քան անզեն ժողովորդինը:
- Բացի այդ՝ եթե հնարավոր է դրսից վերահսկղության տակ առնել անզեն ժողովորդի ինքնապաշտպանության համակարգը՝ վերահսկողության տակ վերցնելով, օրինակ, բարձրաստիճան սպայակազմը կամ քաղաքական ղեկավարությունը, ապա մի ամբողջ զինված ժողովուրդ անհնար է դարձնել վերահսկելի:
- Զինված հայ ժողովուրդի դերը տարածաշրջանում փոխվելու է: Հարց է ծագելու մյուս ժողովուրդներրի մեջ զինված լինելու կամ ոչ զինված լինելու: Պետությունների մի մասը չի կարող ինքն իրեն թույլ տալ զինված ժողովուրդ ունենալ, որովհետև բռնակալական են, մյուս մասը՝ որովհետև բազմազգ են և այլն: Հայաստանն ունի այս հարցում առավելություններ՝ ավելի դեմոկրատական համակարգ, և ազգային միատարրություն, որոնք կարող է օգտագործել՝ կոնվերտացնելով զինված ժողովդրի գաղափարի: Եթե հայ ժողովուրդը դառնում է զինված ժողովուրդ, ի՞նչ պետք է լինի կամ անի, օրինակ, Ադրբեջանի կամ Վրաստանի ժողովուրդը և այլն: Սրանք հարցեր են, որոնք միայն իր զինվածության փաստով, հայ ժողովուրդն ակամայից ուղելու է դեպի դուրս: Զինված ժողովրդի հղացքի իրականացոմը կարող է բարձրացնել մեր շանսերը խաղաղություն ունենալու հարևանների հետ, որոնք պետք է հաշվի նստեն հայ ժողովորդի շահերի հետ: Զինվելով՝ հայ ժողովուրդն իրապես առանձնանում է հետսովետական պետությունների մեծ մասի գորշ, անդեմ, միապաղաղ ամբոխից՝ ամորֆ, փոխառած, անինքուրույն պետական և հանրային կազմակերպությամբ, և իրական անկախության, ինքնուրույնության ճամփան է բռնում: Հավելում Հայ ժողովորդի պայքարը և ռազմական տարբեր մոդելները
- Հայկական պայքարն իր էությամբ ազգային- ազատագրական և ժողովորդական է: Պատմականորեն՝ ամեն անգամ, երբ քաղաքական կամ ռազմական ղեկավարումն ընկալել է այդ իրողությունն ու դրանից բխեցրել ռազմական համակարգը՝ հաղթել ենք մեր ճակատամարտերը: Հակառակը՝ ամեն անգամ երբ քաղաքական առաջնորդումը իր հույսը դրել է «դիվանագիտության» կամ զուտ պրոֆեսիոնալ սպաներով ղեկավարվող բանակի վրա՝ պարտվել ենք[3]:
- Հարցը բնականաբար պրոֆեսիոնալ սպայության դերի ժխտում չէ, այլ ճիշտ բալանս գտնելն է մի կոմղից պրոֆեսիոնալ զինվորականության և մյուս կողմից ժողովրդականության, ազգային-ազատագրական սկզբունքների միջև: Այդ ճիշտ բալալսն է հաղթող բանաձևը, այլ ոչ թե երկու տարրերից մեկի ժխտումը: Իր էությամբ ազգային-ազատագրական պայքարում միայն զինված ժողովուրդը չի կարող հաղթել, բայց չի կարող հաղթել նաև միայն պրոֆեսիոնալ սպայությունն, մանավանդ, եթե այդ սպայությունն իր կրթությամբ, ոգով, գաղափարախոսությամբ շեշտակի արտաքին ազդեցության տակ է[4]:
- Առաջին Ղարաբաղյան պատերազմը, որում Հայաստանը հաղթանակ տարավ՝ հենված էր ժողովորդական և պրոֆեսիոնալ սկզբունքների բալանսի վրա: Իր հիմքում և թիկունքում առաջին պատերազմն ուներ հզոր համաժողովրդական շարժում: Այդ շարժումից դուրս եկան պատերազմի ղեկավարներից շատերը, որոնք պրոֆեսիոնալ սպաներ չէին՝ Վազգեն Սարգսյան, Սամվել Բաբայան և շատ այլք: Ժողովորդական սկզբունքի ղեկավար դերի պայմաններում ձևավորվեց բանակ, որն ընդգրկեց նաև պրոֆեսիոնալներին՝ սովետական բանակի հայ սպաներին, որոնք այդ ճիշտ բալանսի պայմաններում կարողացան իրենց դրսևորել: Բայց հետագայում մեր բանակաշինությունը ավելի ու ավելի հեռացավ այդ ճիշտ բալանսից: Ինչպես 1920-ին պարտվեցինք, որովհետև փաստացի ռուսական բանակի հայկական մասնաճյուղով փորձում էինք լուծել ազգային-ազատագրական խնդիր, այդպես էլ պարտվեցինք նաև 2020-ին:
- 2018-ի հեղափոխությամբ ձևավորված քաղաքական ղեկավարությունը ոչինչ արեց, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, որպեսզի պատերազմը ստանա ժողովրդական բնույթ: Այդ խնդիրը նույնիսկ չգիտակցվեց և չդրվեց: Պատերազմից առաջ չստեղծվեց կազմակերպված համաժողովրդական շարժում, իսկ պատերազմի ընթացքում չարվեց նույնիսկ նվազագույն հանրային մոբիլիզացիա՝ ռազմականին զուգահեռ: Պատերազմն ընկալվեց որպես զուտ ռազմական «միջոցառում», որը պետք է վարեն պրոֆեսիոնալները: Արդյունքում հայ ժողովորդի ճակատագարկան պահին նրա պայքարի կազմակերպումը մնաց պետական ապարատի հնացած, ոգով մեծամասմաբ սովետական կառույցների (զինկոմիսարիատներ, ԱԱԾ և այլն) և գաղափարապես ու կրթությամբ ավելի շատ արտաքին ուժերի կամ նախկին իշխող վարչակարգի հետ կապված գեներալիտետի և «ռազմական հեղինակությունների» վրա: Հայերս, թերևս, դարձանք պատմության մեջ առաջին հեղափոխական ժողովուրդը, որը պարտվեց պատերազմում:
- Պատերազմից հետո էլ հանրային դաշտում չեն երևում ինքնապաշտպանության ոլորտի հետ կապված ծրագրային լուրջ առաջարկներ և քննարկումներ, հասկանալի չէ նաև պետության ղեկավարության քաղաքականությունն այս հարցում՝ ավելի շատ թվում է, թե խնդիր է դրված եղած համակարգը որոշ տեխնիկական և կոսմետիկ շտկումներով բարեփոխումներով պահպանելու վրա: Մինչդեռ հարցը պետք է դրվի՝ ամբողջ ինքնապաշտպանության համակարգի վերանայման տեսանկունից՝ սկսած դրա փիլիսոփայությունից, մինչև կամզմակերպչականը: Պայմանական ասած՝ ռազմական դոտքրինից մինչև զինկոմիասրիատները:
- Որպես այլընտրանք այսօրվա՝ զորակոչիկային մոդելի, շատերի կողմից ընկալվում է այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի մոդելը, որն ընդունված է այսօրվա արևմտյան երկրներից շատերում (որպես գերակայող հիմնականում արմատավորվել է վերջին 30-40 տավա մեջ): Պրոֆեսիոնալ փոքր բանակի մոդելը բացարձակապես անընդունելի է Հայաստանի համար, և կարող է նշանակել Հայաստանի ինքնապաշտպանության համակարգի, և ավելին՝ անկախության ավարտը: Մի կողմ թողած, թե որքան բարդ և թանկ խնդիր է իրապես բարձրորակ պրոֆեսիոնալ բանակի կառուցումը, որքան ժամանակ է դա պահանջում, և որքան լավ աշխատող պետական համակարգ, նույնիսկ այն պարագայում, եթե այդ հանգամանքները հաշվի չառնվեն, դա բացառձակ փակուղային և վտանգավոր ճանապարհ է: Շեշտենք, որ խոսքը հենց պրոֆեսիոնալ բանակի մասին է՝ զորակոչի վերացմամբ և և զուտ պրոֆեսիոնալ հիմքերով նոր զինված ուժեր կազմավորելու սկզբունքով: Խոսքն առանձին՝ առավել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ստորաբաժանոմների ստեղծման մասին չէ, որն անշուշտ անհրաժեշտություն է: Պատերազմի դեպքում՝ եթե պրոֆեսիոնալ բանակը ջախջախվում է, ապա երկիրը մնում է լիովին անպաշտպան, քանի որ զորակոչի վերացմամբ, զենքի տիրապետման նույնիսկ այն՝ ցածր մակարդակը, որն առկա է այսօր, վերանալու է, և ժողովուրդն ի զորու չի լինելու ինքն իրեն պաշտպանել: Իսկ քաղաքական իմաստով՝ պրոֆեսիոնալ բանակները հակում ունեն վերածվելու փակ կաստայի, որն ավելի հեշտ է լինում վերահսկելի գործիք դարձնել թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերի համար, այդ թվում հարկ եղած դեպքում ընդդեմ սեփական ժողովորդի, քանի որ կապը ժողովորդի մեծամասնության և բանակի միջև կորում է: Հասկանալի է, որ ի տարբերություն արևմտյան այսօրվա երկրների, որոնց պետական համակարգերը անհամեմատ պաշտպանված են թե ներքին, թե արտաքին բռնակալությունների դեմ, Հայաստանում զուտ պրոֆեսիոնալ բանակի տարբերակը չի աշխատի: Դրա փոխարեն՝ ինքնապաշտպանության ռեֆորմը պետք է մի կողմից խորացնի ինքնապաշտպանության համակարագի ժողովորդական հենքը, մյուս կողմից ստեղծի ավելի շատ պրոֆեսիոնալ հատուկ ստորաբաժանումներ՝ ելնելով երկու սկզբուքների բալանսի դրույթից:
- Ներկայիս մոդելը, որը հիմնված է զորակոչի համակարգի վրա՝ իր էությամբ և ծագմամբ ժողովրդական բանակի մոդելն է, որը գալիս է ֆրանսիական հեղափոխության բանակի մոդելից, սակայն, շատ առումներով իր կապը կորցրել է ժողովրդականության սկզբունքի հետ, և մանավանդ իր հայաստանյան տարբերակով ունի բազմաթիվ ակնհայտ խնդիրներ, որոնց ներկայացնելը կամ նույնիսկ թվարկելն այստեղ իմաստ չունի: Մեր խնդիրը պետք է լինի՝ պահպանելով զորակոչի համակարգը՝ մի կողմից խորը բարեփոխման ենթարկել այն: Մյուս կողմից՝ պետք է վերակենդանացնել զորակոչիկային մոդելի հիքմում ընկած ժողովորդական բանակի գաղափարը, և զարգացնել ներկայիս համակարգն այդ ուղղությամբ՝ ժողովորդական բանակի, զինված ժողովորդի գաղափարի լիարժեք իրականացմամբ, ինչի հիմքում պետք է լինի մարտաան զենքի իրավունքի քայլ առ քայլ ազատականացումը:
- Ինքնապաշտպանության համակարգի արմատական վերակառուցման բանաձևը, այպիսով հետևյալը կարող է լինել. պահպանելով զորակոչի սկզբունքը, մի կողմից հավելել պրոֆեսիոնալ հատուկ ստորաբաժանումների քանակն ու որակը, մյուս կողմից զարգացնել և իրականություն դարձնել զինված ժողովուրդ սկզբունքը: Արդյունքում պետք է ստանանք պրոֆեսիոնալիզմի և ժողովրդականության անհրաժեշտ և արդյունավետ բալանսավորում:
Հավելված 1
Ռազմական համակարգերի պատմությունից
Հին իրանական:
Հիմնական զորատեսակը հեծելազոր (ծանր հեծելազոր ուշ շրջանում): Հիմնված է ազնվական դասի վրա, որը մանկուց դաստիարակվում է որպես ռազմիկ: Ծագումով՝ ավելի հին ժողովուրդ-բանակ սկզբունքի ձևափոխումն է: Քաղաքական համակարգը՝ ազնվապետական թագավորություն:
Հին հռոմեական (հանրապետական):
Հիմնական զորատեսակը՝ հետևակ: Հիմնված է ժողովուրդ-բանակ սկզբունքի վրա՝ ամեն հռոմեացի տղամարդ պոտենցիալ զինվորական է: Քաղաքական համակարգը՝ ժողովրդավարության տեսակ:
Հին հռոմեական (կայսերական վաղ շրջան):
Պրոֆեսիոնալ բանակ: Բանակն ու ժողովուրդը առաձնեցված են իրարից: Ժողովուրդը չի մասնակցում պատերազմներին, բայց պրոֆեսիոնալ զինվորականները հավաքագրվում են քաղաքացիներից: Բանակը կայսերական բռնապետույան հենարանն է:
Հին հռոմեական (կայսերական ուշ շրջան):
Պրոֆեսիոնալ բանակի և վարձկանների բանակի խառնուրդ: Հստակ բաժանում «խաղաղ» բնակչության և զինվորականության: Զինվորականների մեծ մասը հավաքագրվում է ոչ թե բուն քաղաքացիներից, այլ «բարբարոս ցեղերից»: Զգալի է վարձկանների թիվը: Պաշտպանության համակարգն օտարված է սեփական ժողովորդից:
Միջնադարյան Արևմտյան Եվրոպա:
Ասպետական բանակ: Հիմնական զորատեսակը՝ ծանր հեծելազորն է: Հիմնված է ասպետական դասի վրա, որը մանկուց դաստիարակվում է որպես ռազմիկ: Ծագումով՝ ավելի հին ժողովուրդ-բանակ սկզբունքի ձևափոխումն է: Քաղաքական համակարգը՝ ազնվապետական թագավորություն (թագավորի իշխանությունը սահմանափակված է ազնվականներով):
Վերածննդի արևմտավերոպական:
Վարձկանների բանակների ծաղկումը: Ասպետական դասի անկում, որի մասը դառնում է վարձկան զինվորական: Վարձկան բանակները հենք են ուժեղացող թագավորական իշխանության:
Վաղ արդիական Արևմտյան Եվրոպա (17-18 դդ.):
Պրոֆեսիոնալ բանակներ: Ժողովուրդները չեն մասնակցում պատերազմներին: Պատերազմները թագավորների և զինվորականների գործն են: Պրոֆեսիոնալ զինվորականները հիմնականում հավաքագրվում են, սակայն, տեղական բնակչությունից: Պրոֆեսիոնալ բանակները ասբոլյուտ (անսահմանափակ) թագավորական իշխանության հենքն են:
Նոր ժամանակների Արևմտյան Եվրոպա:
Ֆրանսիական հեղափոխությունից ծնվում է նոր ժողովորդական բանակը, որի վերածննդի մաիսն երազում էր դեռ Մաքիավելին: Ժողովուրդը նորից դառնում է պատերազմների մասնակից, և ինքն է պաշտպանում իրեն: Նապոլեոնի հաղթանակների շնորհիվ սկզբունքը տարածվում է մայրցամաքային Եվրոպայում (ավելի ուշ՝ Մեծ Բրիտանիայում), և վերածվում է զորակոչիկային, մոբիլիզացիոն բանակի սկզբունքի:
Նորագույն ժամանակներ:
Երկրորդ Համաշխարհայինից հետո աստիճանական անցում դեպի նոր պրոֆեսիոնալ բանակներ արևմտյան աշխարհում:
Հավելված 2
Հայկական ռազմական համակարգերի պատմությունից
Հին և միջնադարյան:
Հիմնական զորատեսակը ծանր հեծելազոր: Ռազմական համակարգը՝ ասպետական բանակ՝ հենված ազնվական դասի վրա: Նման է կամ նույնն է միջնադարյան եվրոպականին: Ամեն նախարարություն ունի իր զորքը, որի հրամանատարն է տեղի իշխանը, և որի կազմն է տեղական ազնվականությունը: Բոլորը միասին հայոց զորքն են, որը թագավորի հետ միասին կառավարում է երկիրը, իսկ թագավորի բացակայությամբ փաստացի գերագույն իշխանությունն է: Ծագումով ժողովուրդ- բանակ սկզբունքի ձևափոխումն է:
Նոր շրջան:
Ազատագրական պայքարը ձևավորեց երկու տիպի համակարգ:
Ֆիդայական:
Որոշ չափով նման է ասպետական զորքի սկզբունքին: Զինվոր են ընտրյալները: Զինվում են դրսից զենք մատակարարման հաշվին: Ապրում են ժողովորդի հաշվին, որը նրանց ապահովում է սննդով, գիշերակացով և այլն:
Զինված ժողովուրդ:
Ստեղծվել է ֆիդայականության անկումից հետո՝ 1904-08 թթ.-ին հիմնականում Վանի շրջանում, մասամբ՝ Սասունոում ու Տարոնում: Ամեն գյուղացի վարժվում էր որպես զինվոր, և ուներ իր զենքը, որը պարտավոր էր գնել: Ամեն գյուղ միաժամանակ՝ զինված ջոկատ էր: Այս զորք-ժողովոււրդը կռվեց Վանի ինքնապաշտպանության ժամանակ, հիմքը դարձավ Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի: Նույն՝ զորք-ժողովուրդ սկզբունքով առաջնորդվեց Նժդեհը Սյունիքում, որտեղ նա տեղական գյուղացինեին կազմակերպեց որպես ժողովրդական բանակ՝ որոշ սպաների ներգրավմամբ:
Ռուսական բանակի հայ կամավորականներ:
Հիմնված ազատագրական պայքարի փորձ ունեցող ընտրյալ մարտիկների վրա: Կամավորականները ցրվեցին 1916 թ.-ին:
Ռուսական բանակի հայկական ստորաբաժանումներ:
Սետղծվեցին կամավորականների ցրումից հետո:Կազմված էին սովորական հայ զինվորականներից և ռուսական բանակի պրոֆեսիոնալ սպաներից: Պարտվեցին 1918-ի պատերազմում՝ նահանջելով մինչև Սարդարապատ:
Առաջին Հանրապետության բանակ:
Հենքը ռուսական բանակի հայազգի սպաներն էին, և արևելահայ զորակոչիկները: Սրանց գումարած ազատագրական պայքարի փորձ ունեցող մի քանի հրամանատարներ և տաճկահայ ջակոտաներ, որոնց մեծ մասը «ժողովուրդ-բանակ» փորձի միջով անցածներ էին: Ժողովորդական պայքարի փորձ ունեցող հրամանատարներն ու զինվորները հիմնականում հաղթող, իսկ ռուսահայ սպաների ղեկավարած «սովորական» բանակը հիմնականում պարտվող տարրն էր Առաջին հանրապետության կռիվներում:
1․ Այդ էր պատճառը, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի բոլոր քաղաքական «հայրերը»՝ միավորված, առանց հաշվի առնելու միմյանց նկատմամբ եղած տարաձայնությունները կամ նույնիսկ ատելությունը, մեկը մյուսին հերթ չտալով փաստացի կոչ էին անում դադարեցնել դիմադրությունն ու «հանձնվել»՝ համարելով, որ եթե չկա ռուսական աջակցություն կամ նույնիսկ հակառակը՝ պատերազմը կարող է դիտարկվել որպես հակռուսական, անիմաստ է հետ մղել ադրբեջանական ագրեսիան: Նրանք իրավացի էին այն առումով, որ շատ լավ գիտեին իրենց կառուցած պետությունը և դրա ինքնապաշտպանության համակարգը:
2. Շատ լավ է նաև ունենալ ու փնտրել դաշնակիցներ և անվտանգության մեծ համակարգերի մասը փորձել լինել, բայց անընդատ փոփոխվող միջազգային պայմաններում հնարավոր չէ նաև ամբողջ ռազմավարությունը կառուցել միայն այդ հաշվարկով:
3. Այսպես՝ Սարդարապատի ճակատամարտը, Նժդեհի պայքարը Զանգեզուրում վառ օրինակներ են զինված ժողովորդի հենքով ռազմական հաջողությունների: Մյուս կողմից 1920 թ-ի հայ-թուրքական պատերազմը վառ օրինակն է հակառակի՝ երբ քաղաքական ղեկավարությունն ամբողջ հույսը դրեց ռուսական բանակի պրոֆեսիոնալ հայ սպաների կողմից ղեկավարվող բանակի վրա, Հայաստանը կրեց իր գլխավոր պարտությունը, որի հետևանքների մեջ ենք ապրում ցայսօր:
4. Ճիշտ է անգրագետ կամ կիսգարագետ հայ «մտավորականության» մի մասը համարում է որ շատ իմաստուն բան է ասում, երբ օդի մեջ պնդում է, թե Նժդեհի և նմանների ժամանակներն անցել են, բայց նման իմաստության հիմքում բացառապես իդիոտիզմն է, ծայրահեղ անգրագիտությունը համեմավծ ծայրահեղ հավակնության հետ՝ խոսելու բաներից, որոնցից նույնիսկ մի գրամի չափ գլուխ չես հանում:
2021 նոյեմբերի 11