միջոցառումներ
Դու՛րս ռուս թուրքական վանդակից։ Դու՛րս Նոյեմբերի 9-ի համաձայնագրից։
Հավաք և երթ
Մարտական Եղբայրություն միաբանությունը սույն թվականի նոյեմբերի 9-ին ժամը 17:30-ին կազմակերպում է հավաք և երթ: Հավաքվում ենք Գ. Նժդեհի արձանի մոտ և կարճ ելույթներից հետո, շարժվում ենք դեպի Հյուսիսային պողոտա, որի վերջնամասում սիմվոլիկ կերպով ոչնչացվելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատճեն:
Մարտական եղբայրության Երրորդ համաժողովը
Ազգային հեղափոխություն
Հոկտեմբերի 10-ին ժամը 19:30-ին, Էլիտ Պլազա Բիզնես կենտրոնի երկրորդ հարկում (Մովսես Խորենացի փող. 15 շենք) Համաժողովի մասնակցությունը բաց է: Սպասում ենք սիրով իրենց ուժերին վստահ և թուլությունն աններելի մեղք համարող բոլոր հայերին և հայաստանցիներին Համաժողովի կարգախոսն է` Ազգայնականություն – Ռեալիզմ - Պայքար
«ԿԱՄՔ Վ․ Սարգսյան անվան գրական 2-րդ մրցույթի» մրցանակաբաշխությունը
«Կողբ» հիմնադրամ և Մարտական Եղբայրություն
Բացահայտվեցին նոր ստեղծագործողներ, հետաքրքիր պատմություններ, մարդիկ, կենսագրություններ՝ փոխանցելով մեզ ԿԱՄՔ՝ ապրելու, արարելու և հաղթելու։
ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում
Անկախականները հավատարիմ են հռչակագրին
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառում։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 15:00-ին Նժդեհի արձանի մոտ Վերնիսաժի այգու հարևանությամբ, տեղի կունենա հանրահավաք նվիրված ՀՀ անկախությանը։
Կոնֆլիկտ՝ անհամաձայնություն – հակադրություն – հակամարտություն
Քննարկում Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում:
Կայծակի համար անհրաժեշտ է դրական էներգիա և բացասական էներգիա: Եթե իրականությունը ակնառու չդարձնի բացասական երևույթը, ապա ինչպե՞ս հակադրենք նրան դրական զարգացումը: ՈՒրեմն՝ կեցցեն կոնֆլիկտները:
Ինչու՞ են տապալվում վերջին երեք տարվա ընդդիմադիր շարժումները
ինչպե՞ս հաղթահարել այդ իրավիճակը
Քաղաքական քննարկում Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում Շաբաթ օրը, հունիսի 29–ին, ժամը 17.00 Հասցե՝ Սայաթ-Նովա 25, բն․ 12, Երևան
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից» դուրս գալու անհրաժեշտությունը
Քաղաքական քննարկում Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում
Ինչո՞ւ առանց նոյեմբերի 9-ի խնդրի լուծման հնարավոր չէ ներկա քաղաքական կուրսին իրական այլընտրանք առաջարկել:
Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում V
Հայկական բանակը 1994 թվականից հետո
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 19:00-ին, Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
Հաղթանակի 30-ամյակին նվիրված միջոցառում
Մայիսի 15-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ, տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության կողմից կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի 30-ամյակին։
Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում IV
1994 թ. տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր
1994 թ. տեղի ունեցած մարտերը, Բիշքեքյան համաձայնագիր
Հաղթանակի 30-ամյակ. միջոցառում III
1993թ. ծանր մարտերը
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
ՀՀ առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ Նոյեմբերյանում
Մարտական Եղբայրությունը շարունակում է բացօթյա քաղաքական քննարկումների շարքը
Մայիսի 4-ին՝ շաբաթ օրը, ժամը 13։00-ին, Մարտական եղբայրությունը կլինի Նոյեմբերյան համայնքում՝ Հայաստանի Հանրապետության առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ առաջարկելու նպատակով
Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում II
1992թ հունիս - 1993թ հունվար
Այս զրույցը 1992 թվականի հունիսից մինչև 1993 թվականի հունվար տեղի ունեցած զարգացումների ու ծանր մարտերի մասին է: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
Հաղթանակի 30-ամյակը. միջոցառում I
1991թ. կռիվները
Քսաներորդ դարի հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանությունը կազմակերպում է միջոցառումների շարք, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո:
Ճարտարապետական մրցույթ Նժդեհի հուշարձան-ուխտատեղի կառուցելու համար
Մարտական եղբայրության նախաձեռնություն
Մենք համոզված ենք, որ ոչ միայն պետք է պարզապես կարգի բերել գերեզմանը, նորոգել այն, այլ կառուցել Նժդեհին վայել մի հուշարձան, ուխտատեղի, որը ուխտագնացության կենտրոն կդառնա: Խոսքը բնավ ճոխ ու գռեհիկ կառույցի մասին չէ, որը խիստ հակասության մեջ կլիներ Նժդեհի աշխարհայացքի և ոճի հետ:
Պատերազմը չի ավարտվել...
Մարտական Եղբայրության անդամ Արամայիս Աղաբեկյանը գրում է.
Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող պատերազմը միայն ռազմական գործողություններով չէ. Այն նաև ներառում է տեղեկատվական, քաղաքական և հոգեբանական մարտավարության կիրառում: Քաղաքական քննարկում կանցկացվի՝ հանրությանը իրազեկելու այս մարտավարության մասին և հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել՝ չնայած խաղաղ ժամանակավոր ժամանակաշրջաններին։ Հայաստանի թշնամիները կշարունակեն օգտագործել բոլոր առկա ռեսուրսները՝ խարխլելու պետականությունը՝ հասարակության համար անհրաժեշտ դարձնելով համախմբվածությունն ու ուժը շարունակվող այս պայքարում։
«Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան»
բացօթյա քաղաքական քննարկում
Ապրիլի 6-ին՝ ժամը 19:00-ին, Մարտական Եղբայրությունը հանդիպման է հրավիրում Երևանում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, քննարկելու «Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան» քաղաքական թեման։
Մարտական Եղբայրությունը բարեհաջող հասավ Բաղանիս
«Վա՜յ, լե’, լե’» Կոմիտասի երգերի համերգ Բաղանիսում
Փոքր ազգերի դիմադրողականության բարձրացումը հնարավոր է միայն սեփական մշակույթի հետ նրան կապելով։
Այց Վերին Ոսկեպար
«Մարտական եղբայրություն» միաբանության կազմակերպած այցի ամփոփումը
Կիրակի՝ 2024 թ-ի մարտի 17-ին, տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության կազմակերպած այցը Վերին Ոսկեպար:
Այց Վերին Ոսկեպար
Մարտի 17-ին՝ կիրակի օրը
Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է
Փիլիսոփայական քայլ առաջ
ներկայացնում է Աշոտ Տերտերյանը
Փետրվարի 3-ին ժամը 18:00 տեղի կունենա Մարտական Եղբայրության անդամ Աշոտ Տերտերյանի «Փիլիսոփայական քայլ առաջ» վերնագրով բանախոսությունը: Մարտական Եղբայրությունը հրավիրում է Հանրապետության 79 հասցեով իր գրասենյակ մասնակցելու միջոցառմանը եւ քննարկմանը:
«Նժդեհի արդիականությունը» թեմայով դասախոսություն
2023 թ-ի դեկտեմբերի 21-ին՝ Նժդեհի մահվան տարելիցի օրը, Կապանում
Թեման ներկայացրեց Մարտական եղբայրության անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: Իր խոսքում նա նախ` շեշտեց այսօրվա և 100 տարի առաջվա իրավիճակների օբյեկտիվ նմանությունը՝ Արցախում ռուսական և ադրբեջանական զինված ուժերի ներկայություն, վտանգ Սյունիքին և Հայաստանի անկախությանը, թուրքերի վերադարձի հարց Հայաստան և այլն:
«Ջրային անվտանգություն»
«Մարտական եղբայրություն»-ը հրավիրում է «Ջրի գինը» ֆիլմի ցուցադրությանն ու քննարկմանը
«Ջրի գինը» վավերագրական ֆիլմը լույս է սփռում Հայաստանի խորացող ջրային ճգնաժամի վրա:
«Մարտական եղբայրությունն ու Կողբ հիմնադրամը հայտարարում են «ԿԱՄՔ» Վ. Սարգսյան գրական 2-րդ մրցույթի մեկնարկի մասին»
Մրցույթին կարող են մասնակցել արցախյան պատերազմների, ինչպես նաև սահմանային բախումների մասնակիցները։ Ստեղծագործությունների թեմատիկ ընտրությունն ազատ է։ Կարող են ներկայացվել գեղարվեստական, վավերագրական, վերլուծական աշխատանքներ
«Մարտական եղբայրության այցը Կապան»
Հանդիպմանը ներկա էին «Մարտական եղբայրության» ընկերները Կապան քաղաքից, Քաջարանից, Տանձավեր գյուղից և այլ տեղերից, այդ թվում՝ Կապանի ՈՄԱ-ի ներկայացուցիչները:
«ԿԱՄՔ. Վ․ Սարգսյան գրական մրցույթ»-ի առաջին մրցանակաբաշխությունը
Մարտական եղբայրության և Կողբ հիմնադրամի համատեղ նախաձեռնություն
Մրցույթի թեման էր պատերազմի փորձը, և դրան կարող էին մասնակցել 2020, 2016 և 1991-94 թթ-ի պատերազմի մասնակիցները:
Քաղաքական իրավիճակը և Ելքի ծրագրի ուղենիշեր
«Մարտական եղբայրություն» միաբանության բաց Ժողովը
2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 18.45 -ից տեղի կունենա «Մարտական եղբայրություն» միաբանության բաց ժողովը: Այն տեղի կունենա Էլիտ պլազա կենտրոնի Մանթաշև դահլիճում (հասցե` Խորենացի 15): Ժողովը բաց է` դրան կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները:
«Արդյունավետ մտածողության սկզբունքներ»
Քննարկում Մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում
Քննարկում Մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում: Թեման կներկայացնի Դիալոգ ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը: Սեմինարի ընթացքում կխոսենք արդյունավետ մտածողության մասին, որը սեփական անձի հետ աշխատելու գործիք է։
Միջոցառումներ
"Մարտական Եղբայրության" գրասենյակում կազմակերպված միջոցառումների տեսագրություններ
"Մարտական Եղբայրության" գրասենյակում կազմակերպված միջոցառումների տեսագրություններ
Դպրոցն անկախ պետականության հիմք
Քննարկում «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում
Քննարկում «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում: Թեման կներկայացնի Միաբանության անդամ, կրթության փորձագետ Ժուրեմ Պողոսյանը: