«Մարտական եղբայրության այցը Կապան»
2023թ. նոյեմբերի 24-26-ին տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության այցը Կապանի տարածաշրջան:
Նոյեմբերի 24-ի երեկոյան Եղբայրության անդամները հասան Դավիթ բեկ գյուղ (Արամ Մանուկյանի ծննդավայր) և օթևանեցին այնտեղ:
Նոյեմբերի 25-ի ցերեկը Կապան քաղաքի «Դարիստ» հյուրանոցի դահլիճում կայացավ այնտեղի մեր ընկերների հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին «Մարտական եղբայրության» ընկերները Կապան քաղաքից, Քաջարանից, Տանձավեր գյուղից և այլ տեղերից, այդ թվում՝ Կապանի ՈՄԱ-ի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում Եղբայրության անդամները կարճ ներկայացրին իրենց գաղափարներն ու ծրագրերը: Խոսվեց Գարեգին Նժդեհի գործունեության կենտրոն և Արամ Մանուկյանի ծննդավայր Կապանի կարևոր դերի մասին՝ որպես Հայաստանի ինքնիշխանության օջներից մեկի։
Շեշտվեց, որ այսօր էլ իրավիճակը շատ առումներով նման է Նժդեհի ժամանակներին. երկիրը վտանգված է, և պատերազմը Հայաստանի դեմ փաստացի չի ավարտվել:
Մտքերի փոխանակում տեղի ունեցավ մարտավարության, մարտական պարապմունքների ճիշտ կազմակերպման մասին, որին մասնակցեցին նաև Կապանի ՈՄԱ- ի ներկայացուցիչները:
Դահլիճային հանդիպումից հետո շարունակվեց շփումը ոչ ֆորմալ միջավայրում: Երեկոյան Եղբայրության անդամներն ու հանդիպման մասնակիցները բարձրացան Խուստուփի լանջում գտնվող վայրերից մեկը, ուր խարույկի շուրջ շարունակեցին մտքերի փոխանակումը: Այդ ընթացքում ձեռք բերվեցին գործնական պայմանավորվածություններ հետագա համագործակցության և շփման մասին:
Կից կարող եք դիտել այցելության ամբողջական տեսանյութը