Գաղտնիության քաղաքականություն
- 1. Ներածություն
- 1.1 Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է «ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» գիտակրթամշակութային հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) martakan.am կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը:
- 1.2 Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։
- 2. Տվյալների գաղտնիություն
- 2.1 Ձեր վերաբերյալ մեզ փոխանցված տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
- 2.2 Դուք գիտակցում և համաձայնում եք, որ այն անունը, որը կնշեք նվիրաբերություն կատարելիս՝ կարող է տեղադրվել և հրապարակվել Կայքում՝ որպես նվիրատուի անուն, եթե «Անձնական տվյալներ» դաշտում չեք ընտրում «Գաղտնի» նվիրաբերության տողը կամ այլ միջոցով (օրինակ՝ էլեկտրոնային նամակ գրելով) չեք տեղեկացնում Հիմնադրամին այդ մասին։
- 3. Անձնական տվյալների հավաքագրում
- 3.1 Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝
- ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար
- բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, նախագծերը և ոլորտները, որոնցում Դուք նվիրատվություն եք կատարել կայքի միջոցով,
- գ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը։
- դ) Մեզ հետ ունեցած նամակագրությունը, (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ մեր սերվերների վրա: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում ՝ տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, ձեր վճարման տեղեկությունները և գեոլոկացիան) պաշտպանելու համար։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր կայքին։
- 3.1 Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝
- 4. Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները
- 4.1 Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տվյալները՝ Հիմնադրամի ծրագրերը և Կայքի աշխատանքն իրականացնելու և Ձեր կողմից Կայքի օգտագործումը հարմարավետ ու ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ Հիմնադրամը կարող է օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝
- ա) Կայքի բնականոն շահագործում,
- բ) Ձեր կողմից կատարված նվիրաբերությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
- գ) Կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
- դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
- ե) պարբերական նամակներին բաժանորդագրված լինելու դեպքում՝ նորությունների ծանուցում: Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով,
- զ) Հիմնադրամի ծրագրերի իրականացում:
- 4.1 Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տվյալները՝ Հիմնադրամի ծրագրերը և Կայքի աշխատանքն իրականացնելու և Ձեր կողմից Կայքի օգտագործումը հարմարավետ ու ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ Հիմնադրամը կարող է օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝
- 5. Ձեր իրավունքները
- 5.1 Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Հիմնադրամին՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալների հավաքագրումն արգելելու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։
- 5.2 Հիմնադրամի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրմանը և օգտագործմանն առնչվող հարցերի առկայության դեպքում, Դուք կարող եք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@miabanutyun.am էլեկտրոնային հասցեին։
- 6. Փոփոխություններ
- 6.1 Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։
- 7. Քուքիներ
- 7.1 Կայքն օգտագործում է քուքիներ: Քուքիները Ձեր համակարգչի կոշտ սկավառակում պահվող փոքր ֆայլեր են, որոնք օգտագործվում են Կայքն այցելելու Ձեր պատմության հետ կապված որոշակի տեղեկություններ հավաքագրելու համար։ Այն սովորաբար իրականացվում է անանուն տեղեկությունների հիման վրա։ Դուք կարող եք հրաժարվել քուքիներից, սակայն այդ դեպքում Կայքի ֆունկցիոնալության մի մասը կարող է Ձեզ հասանելի չլինել։
- 8. Կապի միջոց
- 8.1 Սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ նամակ ուղարկելով info@miabanutyun.am էլեկտրոնային հասցեին կամ ՀՀ, Երևան, Սայաթ-Նովա 25, բն․ 12 հասցեին, ինչպես նաև զանգահարելով +374 98 17-18-89 հեռախոսահամարով։