դասընթացներ
«Ռազմական պատմության» ԱՆՎՃԱՐ դասըթնաց
«Ռազմական պատմության» դասընթաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ։
Ռազմական պատմության դասընթաց
"Մարտական Եղբայրության" դասընթաց
Ռազմական պատմության դասընթաց 13 դասից 1 - Ինչ է ռազմական պատմությունը եւ ո՞րն է գործնական իմաստը 2 - Ռազմական համակարգերը 3 - Հայաստանի ռազմական համակարգերը: Հին հայկական ռազմական համակարգը 4 - Հայաստանի ռազմական համակարգերը: Նոր ժամանակների հայկական ռազմական համակարգերը 5 - 1918-21 թթ.-ի ռազմական իրադարձությունները Հայաստանում, կարճ ամփոփում 6 - Ռազմական բարեփոխումների պատմությունից 7 - Ռազմական եւ քաղաքական համակարգերի փոխգործակցությունը 8 - Դիմադրության տեսություն 9 - Աշխարհագրությունը եւ ռազմավարություն 10 - ՀՀ աշխարհագրությունն ու ռազմավարությունը՝ որոշ նկատառումներ 11 - Ռազմաքաղաքական տրամաբանությունը եւ դրա տարբերությունը կենցաղային տրամաբանությունից Կլաուզեվից 12 - Ռազմական տեսության պատմությունից 13 - Դասընթացից բխած գործնական եզրակացություններ եւ առաջարկներ
Գաղափարական պատրաստության դասընթաց
"Մարտական Եղբայրության" դասընթաց
Գաղափարական դասընթացներ 9 դասից՝ «Մարտական եղբայրության» անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանի և Ավետիս Ավետիսյանի կողմից
«Քաջ գիտակցություն»
Գաղափարական պարապմունքները Մարտական եղբայրության գրասենյակում
Այսօրվա իրավիճակից ելք գտնելու բանալին “քաջ գիտակցությունն է”, այսինքն՝ իրականությունը անսքող, սթափ տեսնելու և գնահատելու կարողությունը, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանականությունն անջատող վախը հաղթահարվում է:
Մարտական պարապմունքների և գաղափարական դասընթացների ծրագիր
Նախագիծը բաղկացած է երեք ծրագրից՝ մարտական, գաղափարական, և ռազմապատմական, որոնցից որևէ մեկին մասնակցելը չի ենթադրում պարտադիր մասնակցություն մյուսներին: Յուրաքանչյուրն՝ ըստ իր ցանկության կարող է ընտրել մասնակցելը դրանցից միայն մեկին կամ մեկից ավելիին:
«Մարտական եղբայրության» միաբանության մարտական պարապմունքները
Սրանց մեջ մտնում են տակտիկական-դաշտային, դասարանային-տեսական և կրակային պարապմունքները (վերջինս շաբաթը մեկ հաճախականությամբ): Շեշտը՝ տակտիկական-դաշտային պարապմունքներն են, որոնց ընթացքում ձեռք բերված փորձը հետագայում ամրապնդվում է կրակային պարապմունքների ընթացքում: