«Ռազմական պատմության» ԱՆՎՃԱՐ դասըթնաց
«Ռազմական պատմության» դասընթաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ

«Մարտական եղբայրությունը» մեկնարկում է «Ռազմական պատմության» դասընթացների ծրագիր, որն բաղկացած է 13 դասերից։
Դասընթացը կվարի «Մարտական եղբայրության» անդամ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է:
✔️Դասընթացն անցկացվելու է 15-20 հոգանոց խմբի հետ:
Այն կմեկնարկի, երբ հավաքվի համապատասխան խումբը:
✔️Մասնակցության հայտ ներկայացնողների հետ կանցկացվի նախնական ծանոթացման զրույց «Մարտական եղբայրության» անդամների կողմից:
✔️Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ։
Դասընթացի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնե՛լ հայտը
Հավելյալ տեղեկությունների և հարցերի համար կարող եք զանգահարել 093 100 377 հեռախոսահամարով