Ռազմական պատմության դասընթաց
"Մարտական Եղբայրության" դասընթաց
Ռազմական պատմության դասընթացի ծրագիրը
I
Ինչ է ռազմական պատմությունը եւ ո՞րն է գործնական իմաստը
ա
- Ինչ է ռազմական պատմությունը՝ դա պատերազմների ժամանակագրությունը չէ, այլ ընդհանրացումը՝ ռազմական փորձի եւ ռազմական համակարգերի
- Ռազմական պատմությունը տարբեր է սովորական պատմությունից:
- Օրինակներ հայոց պատմությունից, թե ինչու սովորական պատմաբաանները չեն կարողանում ճիշտ վերլուծել ռազմական իրադարձությունները:
- Հանս Դելբրյուկը՝ ռազմական պատմագիտության հայր:
բ
- Ո՞րն է ռազմական պատմության գործնական իմաստը: Պաշտպանությանհամակարգի իրական խորքային բարեփոխումների որեւէ ծրագիր թերի է առանց ռազմապատմական փորձի իմացության:
- Ռազմական փորձը չի հնանում իր հիմնական գծերով՝ ի տարբերություն տեխնոլոգիաների:
- Ռազմական պատմությունից սովորում ենք տարբեր ռազմական համակարգերի կիրառման պայմանները, դիմադրության օրինակները, պարտություններից հետո նոր պաշտպանության համակարգեր կառուցելը:
II
Ռազմական համակարգերը
ա
- Ի՞նչ է ռազմական համակարգը: Օրինակներ
- Ռազմական համակարգերի տիպաբանությունը մոտավորապես նույնն է ամբողջ պատմության մեջ: Տեխնոլոգիաները փոխվում են, բայց համակարգերի սկզբունքները նույնն են մնում:
- Չկա լավագույն ռազմական համակարգ բոլոր տեղերի համար: Դրանք կախված են տվյալ տեղի ու ժամանակի պահանջներից:
- Ռազմական համակարգերը սերտորեն կապված են քաղաքական, մշակութային, տնտեսական համակարգերի հետ:
բ
- Ռազմական համակարգերի համառոտ պատմություն. հետեւակ եւ հեծյալներ հին աշխարհում, հին հռոմեական բանակ, միջանադարյան ասպետական բանակ, վարձկանների բանակ, պրոֆեսիոնալ բանակ, ժողովորդական բանակ, զորակոչիկային բանակ եւ այլն:
- Ամփոփում՝ տարբեր ռազմական համակարգերը եւ դրանց տարրերը ծառայում են տարբեր նպատակների եւ արդյունավետ են կոնկրետ պայմաններում:
III
Հայաստանի ռազմական համակարգերը: Հին հայկական ռազմական համակարգը
- Հին հայկական ռազմական համակարգը՝ ծանր ազնվական հեծելազոր: Դրա ռազմական առանձնահատկությունները:
- Դրա սերտ կապը երկրի քաղաքական կարգի, ներքին անկախության եւ հոգեւոր մշակույթի հետ:
- Հայոց զորք հասկացությունը:
- Հայոց զորքի անկումը եւ հին Հայաստանի անկախության կորուստը:
- Հին հայկական եւ արեւմտաեվրոպական միջնադարյան ռազմական համակարգերի նմանությունները եւ ծագումը նույն արմատից:
- Նոր ժամանակների հայկական ռազմական համակարգերը՝ ֆիդայական ուժեր, ժողովրդական ուժեր, կանոնավոր բանակ: Դրանց առանձնահատկությունները, դրսեւորման օրինակները, արդյունքները:
IV
Հայաստանի ռազմական համակարգերը: Նոր ժամանակների հայկական ռազմական համակարգերը
- Զինված ազատագրական պայքար՝ ֆիդայական ուժեր
- Ֆիդայականի եւ ժողովրդականի տարբերությունն ու հակադրությունը
- Ժողովրդական զորքի կառուցման փորձ՝ Վասպուրական 1900-ականներ
- Զինված պայքարի փորձը եւ հայկական ուժային գործոնը 20-րդ դարի սկզբին
- Կամավորական ջոկատներ Առաջին համաշխարհայինում
- Ռուսահայ սպայություն եւ ռուսական բանակի հայկական ստորաբաժանումներ
- Կանոնավոր բանակ եւ խմբեր՝ Առաջին Հանրապետություն
- Ժողովորդական բանակ՝ Սյունիք 1919-21 թթ.
- Ժողովրդական շարժում, կամավորականություն, կանոնավոր բանակ՝ Երրորդ Հանրապետություն
- Ամփոփում՝ կանոնավոր-պրոֆեսիոնալ, կամավորական-ջոկատային եւ ժողովրդական սկզբունքների փոխհարաբերությունը նոր հայկական ռազմական փորձի լույսի ներքո:
V
1918-21 թթ.-ի ռազմական իրադարձությունները Հայաստանում, կարճ ամփոփում
- 1918 –ի հայ-թուրքական պատերազմ: Սարդարապատ: Կանոնավոր բանակ, քաղաքական ղեկավարում, ժողովրդական շարժում
- 1920 – բոլշեւիկյան եւ թուրքական ապստամբությունների ճնշում: Կանոնավոր զորք, քաղաքական ղեկավարում, ժողովրդական ուժեր
- 1920 –ի հայ-թուրքական պատերազմ
- 1920-21 հայ-ռուսական պատերազմ Սյունիքում: Ռազմական կազմակերպում եւ քաղաքական ղեկավարում
- 1921 – Փետրվարյան ապստամբություն
- Ամփոփում: Ազգային պայքարը եւ զինուժը
VI
Ռազմական բարեփոխումների պատմությունից
- Զինված ուժերի արագ եւ արմատական բարեփոխումները 1920-ականների Գերմանիայում՝ պարտությունից հետո՝ Գեներալ ֆեն Զեքթը եւ Ռայխսվերի ստեղծումը:
- Պարտության դասերը եւ ռազմական բարեփոխումը
- Գլխավոր շտաբը որպես երկրի ինտելեկտուալ կենտրոն
- Պարտվածներ եւ հաղթածներ: Ֆրանսիական եւ գերմանական ռազմական տեսությունները՝ 1920-30-ականներին: Դիրքային եւ մանեւրային պատերազմների տեսությունը:
VII
Ռազմական եւ քաղաքական համակարգերի փոխգործակցությունը
- Երկրորդ Համաշխարհայինում Գերմանիայի օրինակը: Վերմախտը եւ նացիստական ղեկավարությունը:
- Քաղաքական եւ ռազմական ղեկավարությունների հակասությունները՝ քաղաքկան եւ ռազմական հարցերում
- Ռազմական ղեկավարման համակարգը՝ երկու Գլխավոր շտաբերի հակասությունները:
- Քաղաքական հաշվարկի սխալները եւ ռազմական գործողությունները
- Կանոնավոր բանակը եւ ՍՍ-ը
VIII
Դիմադրության տեսություն
- Օրինակ 1. Մեծ տերության դիմադրությունը մեծ պատերազմում:
- Դիմադրություն՝ թշնամու ակտիվությամբ:
- Մեծ Բրիտանիան Երկրորդ Համաշխարհայինում՝ 1940-41 թթ.-ին:
- Նեգատիվ դիմադրություն՝ խաղաղության մերժման եւ թշնամուն քայլեր անողի դրության մեջ դնելու միջոցով:
- Օրինակ 2. Փոքր տերության դիմադրությունը մեծերի դաշինքին:
- Դիմադրոթյուն սեփական ակտիվությամբ:
- Ֆրիդրիխ Մեծը Յոթնամյա պատերազմում՝ դիմադրություն շարժման եւ ակտիվության միջոցով:
IX
Աշխարհագրությունը եւ ռազմավարություն
- Օրինակ 1՝ Պրիպյատի մեծ շրջանի ազդեցությունը Երկրորդ համաշխարհայինի ռուսական ճակատում պատերազմի պլանավորման եւ ընթացքի վրա
- Օրինակ 2՝ Արդենների շրջանի ազդեցությունը Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում գերմանական պլանավորման վրա ֆրանսիական ճակատում: Խոչընդոտ թե՞ հաղթանակի ճանապարհ:
- Ամփոփում: Լավ ճանապարհի պարադոքսը
- Միեւնույն աշխարհագրական միջավայրը կարող է դիտարկվել եւ որպես խոչընդոտ, եւ որպես «լավ ճանապարհ»:
X
ՀՀ աշխարհագրությունն ու ռազմավարությունը՝ որոշ նկատառումներ
- Հայաստանի տարածքի երկու խոշոր կառուցվածքային միավորները՝ հրաբխային բարձրավանդակ եւ ծալքավոր լեռների տարածք՝ դրանց պայմանների տարբերությունն ու ազդեցությունը ռազմավարության տեսակետից:
- Հայաստանը մեծ տարածաշրջանում: Այսրկովկասի, Հայկական Լեռնաշխարհի եւ հարակից շրջանների գլխավոր աշխարհագրական տվյալները, մեծ ճանապարհներն ու ուղղությունները: Արաքսի եւ Կուր գետի ջրավազանները, հովիտները: Մեծ Կովկասի ճամփեքը: Դերբենտի ճամփեն եւ Ղարաբաղը:
- Հայաստանի եւ հարակից տարածքների բնական աշխարհագրական միավորները:
- Հայաստանի Հանրապետության տարածքի կտրտված, կարկատանած բնույթն ու անկենսունակությունը:
- Երեւանակենտրոն Հայաստանի էքսցենտրիկությունը:
XI
Ռազմաքաղաքական տրամաբանությունը եւ դրա տարբերությունը կենցաղային տրամաբանությունից Կլաուզեվից:
- «Պատերազմի մառախուղը» եւ «ռիսկի ստրատեգիան»: Պատերազմ վարելը բարձրագույն ինտելեկտուալ գործունեություն:
- Լյուտվակ: Լավ ճանապարհը վատ ճանապարհն է՝ ստրատեգիայի պարադոքսալ տրամաբանությունը:
- Լիդել Հարթ: Անուղղակի գործողությունների ռազմավարությունը:
- Հավելում՝ «Պատերազմը բոլոր իրերի մայր»՝ Հերակլիտես
XII
Ռազմական տեսության պատմությունից
- Արեւմտաեվրոպական ռազմագիտության ակունքները՝ Մակիավելիից մինչեւ 18-րդ դար
- 18-րդ դարի պրոֆեսիոնալ բանակներն ու ռազմական տեսությունը՝ «պատերազմ առանց ճակատամարտերի եւ արյան»
- Նապոլեոնյան պատերազմներն ու ռազմական տեսությունը՝ Ֆրանսիա եւ Գերմանիա
- Ֆրանկո-պրուսական պատերազմը եւ գերմանական ռազմագիտության գերակայության շրջանը (1870-1914): Դասական ռազմական տեսության դարը Անգլիալեզու աշխարհ: Ծովային գերակայության տեսության ծագումը
- Երկու համաշխարհայինների միջակայք: Դիրքային փակուղուց դուրս գալու փնտրտուկը՝ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Ռուսաստան:
- Երկրորդ համաշխարհայինից հետո: Ամերիկյան գերակայությունը ռազմագիտության մեջ
- Ամփոփում: Ռազմական տեսության եւ ռազմական փորձի բարդ հարաբերությունը:
XIII
Դասընթացից բխած գործնական եզրակացություններ եւ առաջարկներ
- Ռազմական կրթության, ռազմական վերլուծության եւ ռազմական տեսության անհարեժշտությունը
- Սեփական փորձից բխած ռազմական համակարգի կառուցումը Պրոֆեսիոնալիզմ եւ ժողովրդականություն
- Գաղափարականություն
- Աշխարհագրություն
- Քաղաքական եւ ռազմական համակարգեր
- Պարտություն եւ հաղթանակ
Դասախոսությունների տեսագրությունները կարող եք դիտել մեր յութուբյան ալիքում։