Պայմաններ և դրույթներ
- Շնորհակալություն «ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» գիտակրթամշակութային հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) կայք այցելելու համար: Խնդրում ենք ծանոթանալ մեր կայքի՝ martakan.am-ի (այսուհետև՝ Կայք) օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը՝ նախքան Կայքից օգտվելը:
- 1. Ներածություն
- 1.1 Հիմնադրամը գործարկում է Կայքը սույն Օգտագործման պայմանների, Գաղտնիության քաղաքականության և այլ լրացուցիչ ուղեցույցի, կանոնի, պայմանի կամ սահմանափակման համաձայն, որոնք հրապարակված ենԿայքում:
- 1.2 Այցելելով Կայք, մուտք գործելով դրա ցանկացած մաս և օգտվելով Կայքում հրապարակված նյութերից և նվիրաբերության համակարգից՝ Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև՝ մեր Գաղտնիության քաղաքականությանը:
- 1.3 Դուք գիտակցում և համաձայնում եք, որ սույն Օգտագործման պայմանների և/կամ Հիմնադրամի ցանկացած էլեկտրոնային հաղորդագրության տպագիր տարբերակն ընդունելի կլինի պետական և ոչ պետական մարմիններում, դատարաններում:
- 2. Նվիրատվություն/Նվիրաբերություն
- 2.1 Կայքի միջոցով առցանց նվիրատվություն կամ նվիրաբերություն կարելի է կատարել բանկային քարտի (Visa, Mastercard, AMEX) միջոցով:
- 2.2 Նվիրաբերություն կատարելով՝ Դուք ընդունում և հավաստում եք, որ տասնութ տարին լրացած գործունակ անձ եք և պայմանագրային հարաբերության մեջ եք մտնում Հիմնադրամի հետ: Եթե նվիրաբերություն կատարում եք որևէ միության կամ կազմակերպության անունից, ապա հավաստում եք, որ ունեք նման իրավասություն և այս Օգտագործման պայմաններն ընդունելի են նաև այդ միության կամ կազմակերպության համար:
- 2.3 Նվիրաբերության կատարմամբ Դուք համաձայնում եք, որ նվիրաբերած գումարներն անցնում են Հիմնադրամի տնօրինման ներքո։ Այն դեպքում, երբ նվիրատվությունը կատարվում է առանց որևէ նախագծի կամ կատեգորիայի նշման, նվիրաբերված միջոցներն ընդգրկվում են Հիմնադրամի ընդհանուր բյուջեում։
- 2.4 Նվիրաբերություն կատարելիս «Պարբերականություն» դաշտում առկա է կրկնվող՝ ամենամսյա նվիրաբերության կատարման հնարավորություն, որն ընտրելու դեպքում Ձեր հաշվից ամեն ամիս՝ նախնական նվիրաբերության օրվան համապատասխան, կգանձվի նույն գումարի չափով գումար՝ մինչև Ձեր կողմից կրկնվող նվիրաբերության չեղարկումը: Դուք կարող եք չեղարկել կրկնվող նվիրաբերությունը և դադարեցնել նվիրաբերության կատարումը՝ մինչև հաջորդ նվիրաբերության կատարման օրը: Ամենամսյա նվիրաբերությունը չեղարկելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ info@miabanutyun.am էլեկտրոնային հասցեով։
- 2.5 Կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել նամակ՝ info@miabanutyun.am էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները՝ խնդիրն առաջանալու պահից 10 աշխատանքային օրում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի մասնագետները կուսումնասիրեն Ձեզ հանդիպած խնդիրները կամ գումարի հետվերադարձի դիմումը և կապ կհաստատեն Ձեզ հետ։
- 2.6 Դուք կարող եք չեղարկել Ձեր պարբերական նվիրատվությունները ցանկացած ժամանակ։ Եթե ցանկանում եք չեղարկել Ձեր կողմից կատարվող կրկնվող նվիրատվությունը, կարող եք կապվել մեզ հետ info@miabanutyun.am էլ.հասցեի միջոցով կամ զանգահարել +374 98 17-18-89 հեռախոսահամարին։ Հետագա վճարներից խուսափելու համար Դուք կարող եք չեղարկել Ձեր կրկնվող նվիրատվությունը մինչև հաջորդ նվիրատվության ամսաթիվը:
- 2.7 Դուք կարող եք փոխել Ձեր ամսական նվիրատվության չափը կապվելով մեզ հետ info@miabanutyun.am էլ.հասցեի միջոցով կամ զանգահարելով +374 98 17-18-89 հեռախոսահամարին։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի գումարի գանձման հաջորդ փուլում։
- 3. Կայքի բովանդակություն
- 3.1 Կայքը և այն նյութերը, որոնք հասանելի են կամ օգտագործվում են Կայքի շահագործման հետ կապված, Հիմնադրամի սեփականությունն են: Դուք համաձայնում եք չկրկնօրինակել, չփոփոխել, չվաճառել, չտարածել կամ չստեղծել ածանցյալ աշխատանքներ, որոնք հիմնված են (ամբողջությամբ կամ մասնակի) Կայքի ցանկացած տարրի, Կայքի միջոցով հասանելի նյութերի հիման վրա՝ բացառությամբ Հիմնադրամի կողմից նախապես գրավոր թույլատրվածների:
- 4. Անձնական տվյալների հավաքում և օգտագործում
- 4.1 Կայքի որոշ հատվածների պահանջներին համապատասխան՝ որոշակի անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և փոխանցումը Հիմնադրամի կողմից իրականացվում են մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված դրույթներին համաձայն, որը կազմում է սույն Օգտագործման պայմանների մասը: Մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված է, թե ինչպես ենք հավաքում և օգտագործում Ձեր տվյալները:
- 5. Գաղտնիության քաղաքականության դրույթների համաձայն` անձնական տվյալների տրամադրմամբ՝ Դուք Հիմնադրամին տալիս եք թույլտվություն՝ օգտագործել, վերարտադրել, պահել և գաղտնիության Ձեր նախապատվության համաձայն՝ Կայքի գործունեության հետ կապված ցուցադրել, հրապարակել, փոխանցել և տարածել այդ տեղեկությունը:
- 6. Կապի միջոց
- 6.1 Սույն Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ նամակ ուղարկելով info@miabanutyun.am էլեկտրոնային հասցեին կամ ՀՀ, Երևան, Սայաթ-Նովա 25, բն․ 12 հասցեին, ինչպես նաև զանգահարելով +374 98 17-18-89 հեռախոսահամարով։