Տեղեկատվական անվտանգության երկամսյա դասընթաց
Բանախոսն է լրագրող, աստվածաբան Կարմեն Մարտիրոսյանը

🛡️ Մարտական եղբայրություն միաբանությունը հրավիրում է Տեղեկատվական անվտանգության երկամսյա դասընթացի։
👉 Գրանցվեք այստեղ՝ https://forms.gle/r42tUe8ci8EXXZdGA
⚠️ Չավարտվող պատերազմի, մարտական գործողությունների վերսկսման ամենօրյա սպառնալիքի պայմաններում կարևորելով մեդիագրագիտությունը, տեղեկատվության պատրաստման հմտությունների ձևավորումն ու զարգացումը՝ մենք կազմել ենք հնարավորինս ընդգրկուն ծրագիր, որի ավարտին դուք ընդհանուր պատկերացում կունենաք տարբեր ժանրային համակարգերում խոսքի ու պատկերի համադրման, ըստ նպատակի՝ տեղեկատվական նյութերի ստեղծման և տարածման մասին։
👨🏫 Բանախոսն է լրագրող, աստվածաբան Կարմեն Մարտիրոսյանը։
⏰ Սպասում ենք ձեզ ամեն ուրբաթ 19:30-ին։ Հանդիպումների սկզբում կներկայացվի օրվա թեման, որին կհաջորդեն հարց ու պատասխանը, գործնական աշխատանքը։
📋 Ընտրված թեմաներն են՝
-
📰 Լրագրություն և տեղեկատվական հակամարտություն,
-
📝 Լրատվական, հրապարակախոսական, գեղարվեստական ժանրեր,
-
📸 Լուսանկարչությունն ու տեսագրումը լրատվական ժանրերում,
-
🎤 Հարցազրույց,
-
🎬 Ֆիլմեր, սերիալներ,
-
⚔️ Տեղեկատվական պատերազմը մարտական պայմաններում։
🎯 Մեր խնդիրն է, որ երկրորդ ամսվա (տասներորդ դասի) ավարտին դասընթացի մասնակիցները կարողանան
-
👁️ տեսնել սեփական դերը ոչ մարտական և մարտական պայմաններում,
-
🎯 սահմանել նշաձողեր և դրանց հասնելու ճանապարհը - ռեսուրսները բաշխել ժամանակային միավորների միջև,
-
🤝 գտնել համախոհների և ստեղծել ցանցեր, որոնք հնարավոր կլինի ակտիվացնել ըստ անհրաժեշտության,
-
📊 ամեն օր անկեղծ ինքնահաշվետվություն ներկայացնել և ըստ արագ փոփոխվող իրականության՝ վերանայել սահմանված խնդիրները,
-
🔄 պատկերացնել գործնական չավարտվող այս աշխատանքը՝ անդադար սովորելով ու կատարելագործելով այս դասերի ընթացքում ստացած հմտությունները։