Մարտական պարապմունքների և գաղափարական դասընթացների ծրագիր
«Մարտական եղբայրությունը» մեկնարկում է
1 Մարտական պարապմունքների (տեսական և գործնական-դաշտային)
2 Գաղափարական դասընթացների
3 Ռազմական պատմության դասընթացների ծրագրերը
Մասնակցության պայմանները
Պարապմունքներին և դասընթացներին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած, համապատասխան հայտ ներկայացրած և նախնական ծանոթանացման զրույց անցած Հայաստանի քաղաքացիները:
Մասնակցության հայտի ձևաչափը կցված է հայտարարությանը:
Մասնակցությունն անվճար է (ցանկացողները կարող են կամավոր աջակցություն ցուցաբարել նախագծի իրականացմանը):
Նախագիծը բաղկացած է երեք ծրագրից՝ մարտական, գաղափարական, և ռազմապատմական, որոնցից որևէ մեկին մասնակցելը չի ենթադրում պարտադիր մասնակցություն մյուսներին: Յուրաքանչյուրն՝ ըստ իր ցանկության կարող է ընտրել մասնակցելը դրանցից միայն մեկին կամ մեկից ավելիին:
Համառոտ տեղեկություններ երեք ծրգարերի մասին
1. Մարտական պատրաստություն
Տեսական մաս: Գրասենյակային 17 դաս: Ծրագիրը կցված է հայտարարությանը:
Դաշտային պարապմունքներ (տակտիկա և կրակային)
Իրականացվում է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետ համատեղ, «Մեծն Տիգրանի» տարիների ըթնացքում մշակված և գործող ծրագրով: Ներառնում է տակտիակական և կրակային դասեր: Ծրագիրը կցված է հայտարարությանը:
2. Գաղափարական դասընթացներ 9 դասից: Կանցկացվի «Մարտական եղբայրության» անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանի և Ավետիս Ավետիսյանի կողմից: Ծրագիրը կցված է հայտարարությանը
3. Ռազմական պատմության դասընթացներ 9 դասից: Կանցկացվի Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի կողմից: Ծրագիրը կցված է հայտարարությանը
Դասերի մեկնարկը և մասնակցության հայտերը
Պարապմունքներն ու դասընթացներն անցկացվելու են 25-30 հոգիանոց խմբերի հետ:
Դրանք կսկսվեն առաջին խումբը հավաքվելու պահից: Մոտավոր ժամկետը՝ 2023-ի հունվար-փետրվար:
Մասնակցության հայտ ներկայացնողների հետ կանցակցվի նախնական ծանթացման զրույց «Մարտական եղբայրության» անդամների կողմից: Զրույցի նպատակն է՝ առավել ներդաշնակ խմբեր ձևավորելն է:
Հայտերը կարող եք ներկայացնել այս հայտարարության հրապարկման պահից մինչև 2023 թվականի հունվարի 15 (ներառյալ):
Հավելյալ տեղեկությունների և հարցերի համար կարող եք զանգահարել 093 100 377 հեռախոսահամարով կամ գրել Martakan.exbayrutyun@gmail.com
Դասերի բովանդակությանը ծանոթանալու համար կարող եք բեռնել հետևյալ փաստաթղթերը.
Մարտական պարապմունքներ տեսական