Գաղափարական պատրաստության դասընթաց

"Մարտական Եղբայրության" դասընթաց

Գաղափարական դասընթացներ 9 դասից՝ «Մարտական եղբայրության» անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանի և Ավետիս Ավետիսյանի կողմից

Գաղափարական դասընթացների տեսագրությունները կարող էք դիտել մեր յութուբյան ալիքում ստորև՝

Ներածական դաս:

Հայաստանում իրավիճակի գնահատական ու ելքը Պատերազմը չի ավարտվել, շարունակվում է:

Պատերազմի էությունը՝անկախության պայքար:

Հոգեբանությունը՝ խեղճ զոհ չենք, այլ պայքարողներ:

Ելքի քարտեզը՝ կազմակերպված ժողովորդական շարժում, անկախության կառուցում, ազգային հեղափոխություն:

Վերջին կայազորի գաղափարը: Պարտքի զգացողությունը, հավատարմությունը, ասպետականությունը

Երկրորդ դաս: Ինքնիշխանությունը

Սուվերենության բացարձակությունը: Դրա կախված չլինելն արտաքին միջավայրից ու օրենքներից, այլ բացարձակապես սեփական կամքից որոշումից: Հենքը սեփական ուժերին:

Սուվերենության եվրոպական սահմանումները և հայերեն իշխանություն բառի բուն, հին իմաստը՝ դրանց համընկումը:

Ինքնիշխան որոշումների պատմական օրինակներ՝ Նժդեհ, Քեմալ, և այլն:

Ինքնիշխանությունը և պայքարը: Առանց պայքարի ինքնիշխանություն չի լինում:

Երրորդ դաս: Անկախությունը

Ինքնիշխանություն և անկախություն՝ մոտ, բայց տարբեր հասկացություններ:

Քաղաքական անկախությունն ազգերի լիարժեք գոյության կերպ և անվտանգության միակ երաշխիք: Անկախություն անվտանգության դիմաց թեզի կեղծիքը:

Անկախության կառուցումը՝ սահմանադրություն, ազգային ինստիտուտներ, միջազգային հարաբերություններ, տարածք և ժողովրդագրություն: Անկախությունը, արդարությունը և ազատությունը:

Չորրորդ դաս: Ազգային սկզբունքը

Մարդկության պատմությունը ազգերի պատմություն է: Ազգերը բնական բազմազանության օրենքի դրսևորումն են: Ազգերը պատմական անհատականություններ են:

Կայսրությունների պայքարն ազգային սկզբունքի դեմ: Ազգերի պայքարը հանուն ինքնիշխանության:

Ազգերի սկզբունքն առաջադիմության սկզբունք է՝ զարգացումը տեղի է ունենում բազմազանությամբ:

Հիգերորդ դաս: Հայաստան

Հայաստանը՝ երկիր, քաղաքակրթություն, ինքնություն: Ինչի՞ համար արժի լինել հայ և սիրել Հայաստանը:

Հայաստանի Հանրապետություն՝ ինչի՞ համար ևս մեկ անկախ պետություն մոտ 200 այլ պետությունների մեջ: Ի՞նչ ենք իրականում հռչակել անկախության հռչակմամբ:

Ի՞նչ նպատակներ ունի ՀՀ-ն, և ինչ ապագա պետք է ձգտենք կառուցել՝ ելնելով օբյեկտիվ տվյալներից և սուբյեկտիվ ձգտումից:

Վեցրերոդ դաս: Պայքար և դիմադրություն

Ի՞նչ են պայքարն ու դիմադրությունը: Դրանց համատիեզերական օրինաչափությունը, և ստեղծագործ բնույթը:

Որևէ երևույթի արժեքն ապացուցվում է պայքարով ու պայքարողունակությամբ: Ուժի գեղեցկությունը:

Պայքարի օրինաչափությունները և տրամաբանությունը՝ տարբեր կենցաղային տրամաբանությունից: Հավելյալ ուժի ստեղծման օրենքը:

Յոթերորդ դաս: Արիություն և քաջություն

Քաջություն բառի բուն, ստուգաբանական իմաստը: Քաջը և արին բարոյականն է:

Քաջությունը և բանականությունն՝ քաջ գիտակցություն: Վախն անջատում է բանականությունը: Քաջն իրատեսն է ու բանականը:

Քաջությունը, համարձակությունն ու ինքնիշխանությունը՝ իշխել բայի հին իմաստը՝ համարձակվել:

Ինչո՞ւ են հաղթում քաջերը: Քաջությունն ու պայքարի տրամաբանությունը:

Ութերորդ դաս: Ժողովրդականություն, հեղափոխություն

Հայկական քաղաքական ավանդույթը՝ ազգային-դեմոկրատական:

Ժողովրդական պայքարը փոքր ազգերի զենքը: Կազմակերպված ժողովրդական պայքարն անհաղթելի է:

Ժողովուրդն ու առաջնորդող ուժը/ուժերը: Ներկայացուցչական ժողովորդավարության թերիները, և անմիջական ժողովորդավարության տարրերի անհրաժեշտությունը:

Ժողովորդականությունն ու հեղափոխությունը: Ի՞նչ է իրական հեղափոխությունը՝ ստեղծագործություն, կառուցում, վերածնունդ:

Ագգային հեղափոխություն՝ ի՞նչ բան է:

Իններորդ դաս: Ամփոփում

Ելքի ծրագիր Հայաստանի համար:

Դրա հոգեբանական հիմքը՝ քաջություն, արիություն, պայքար

Կամային հիմքը՝ մեծ նպատակներ, իդեալներ և տեսլական

Վերլուծական հիմքը՝ իրավիճակի ճիշտ գնահատականը և ճիշտ հարցերը

Քաղաքական հիմքը՝ անկախության կառուցում և անկախության պայքար

Մարտավարական հիմքը՝ համախմբում և պայքար

Social