հավաք-քննարկում

Card Image
02.03.2024

Քննարկվել է Ռուսաստանից կախվածության թուլացման ռազմավարությունը

Շաբաթ օրը, մարտի 2-ի Մարտական եղբայրության քաղաքական խմբի հերթական հավաքը

Նշվել է, որ Ռուսաստանից կախվածության խնդիրը չի կարող լուծվել մակերեսային, զուտ հռչակագրային մակարդակում, ինչպես դա փորձում են այսօր ներկայացնել իշխող խմբի ներկայացուցիչները կամ նրանց կողմնակիցները: Նեղացած մանուկների հոգեբանությունն այստեղ ճիշտ հիմք չէ:

Card Image
12.07.2023

Համագործակցության սկզբունքների հարցը

Քաղաքական խմբի հավաք

«Մարտական եղբայրության» քաղաքական խմբի վերջերս կայացած հանդիպմանը մենք քննարկել ենք հասարակական-քաղաքական ոլորտում տարբեր խմբերի ու անհատների հետ համագործակցության սկզբունքները։ Մենք պայմանավորվեցինք ստեղծել ուժերի ցանկ, որոնց հետ չենք համագործակցի, կամ սահմանափակենք համագործակցությունը ծայրահեղ դեպքերով։ Որպես առանձնահատուկ կարևորություն մենք քննարկել ենք նաև այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են Հայաստանի անկախության նկատմամբ հավատարմությունը, վերաբերմունքը «ռուսական խնդրին» և պահվածքը 2020 թվականի պատերազմի ժամանակ։

Card Image
23.06.2023

Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության Քաղաքական խմբի հերթական հավաքը

Օրակարգում էր ժողովրդագրությանն ու ապակենտրոնացմանը վերաբերող Ելքի ծրագրի հատվածը: Որպես ծրագրում ընդգրկվելիք կետեր քննարկվեցին. Հայաստանի մայրաքաղաքը Երևանից դուրս բերելու, Հայաստանի տարածքում նոր վարչական, կրթական, տնտեսական կենտրոններ հիմնելու կամ զարգացնելու, Բարձրադիր տարածքների յուրացմանն ուղղված նախագծերի մշակման, Նոր որակի հաղորդակցության ուղիների ցանց ստեղծելու, և այլ հղացքներ:

Card Image
16.06.2023

Շաբաթ օրը՝ հունիսի 17-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության Քաղաքական խմբի հերթական հավաքը:

Քննարկման ընթացքում նախ վերջնական հաստատվեց իրավիճակի քաղաքական գնահատականի նախագիծը՝ նախորդ քննարկման արդյունքում եղած առաջարկների հավելմամբ: Նախագիծը վերջնական մշակմամբ կներկայացավի Մարտական եղբայրության երկուամյակի հավաքին՝ հավանաբար այս տարվա սեպտեմբերի մեջ:

Card Image
10.06.2023

Մարտական եղբայրության շաբաթական հավաք-քննարկում

Նոյեմբերյանի տեղական խմբերի հետ ավելի սերտ կապերի հաստատում.

Որոշվեց, որ Եղբայրությունից հավելյալ երկու հոգի շաբաթական երեք անգամ կմեկնեն Նոյեմբերյանի տարածաշրջան՝ ավելի սերտ և լայն կապեր հաստատելու տեղի խմբերի հետ:

Card Image
02.06.2023

Քաղաքական խմբի առաջին նիստը

Նիստի ընթացքում հաստատվեց խմբի հիմնական աշխատանքային ուղղությունները մինչև 2023-ի սեպտեմբերը:

Card Image
02.06.2023

«Մարտական եղբայրության» հավաքի ժամանակ քննարկվեց ընթացիք գործերը

Շաբաթ օրը` հունիսի 3-ին, տեղի ունեցավ «Մարտական եղբայրության» ավանդական շաբաթական հավաք-քննարկումը:

Social