Քննարկվել է Ռուսաստանից կախվածության թուլացման ռազմավարությունը

Շաբաթ օրը, մարտի 2-ի Մարտական եղբայրության քաղաքական խմբի հերթական հավաքը

Նշվել է, որ Ռուսաստանից կախվածության խնդիրը չի կարող լուծվել մակերեսային, զուտ հռչակագրային մակարդակում, ինչպես դա փորձում են այսօր ներկայացնել իշխող խմբի ներկայացուցիչները կամ նրանց կողմնակիցները: Նեղացած մանուկների հոգեբանությունն այստեղ ճիշտ հիմք չէ:

Շաբաթ օրը, մարտի 2-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության քաղաքական խմբի հերթական հավաքը:

Հավաքը վարում էր Միաբանության քաղաքական խմբի համակարգող Աշոտ Տերտերյանը:

Քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը, Ռուսաստանից կախվածության թուլացման ռազմավարությունը։

Եղել է ընդհանուր դիրքորոշում, որ անհրաժեշտ է մշակել Ռուսաստանից կախվածության թուլացման քաղաքականություն։

Երկու տարբերակ է դիտարկվել՝ կտրուկ անկախացում և աստիճանական՝ դրանց դրական և բացասական կողմերով։

Նշվել է, որ Ռուսաստանից կախվածության խնդիրը չի կարող լուծվել մակերեսային, զուտ հռչակագրային մակարդակում, ինչպես դա փորձում են այսօր ներկայացնել իշխող խմբի ներկայացուցիչները կամ նրանց կողմնակիցները: Նեղացած մանուկների հոգեբանությունն այստեղ ճիշտ հիմք չէ:

Կախվածությունն ունի շատ նյութական հենք, և պետք է գտնվեն նյութական լուծումներ: Անհրաժեշտ է էներգետիկ, տնտեսական, ռազմական անկախության ծրագիր, որպեսզի արդյունքում թուլանա նաև կախվածությունը Ռուսաստանից։

Եղել է ըմբռնում, որ Ռուսաստանից կախվածության թուլացման հարցը չափազանց լայն հարց է, և քննարկումը պիտի շարունակվի։

Միաժամանակ կա փոխըմբռնում, որ Մարտական եղբայրությանը հետաքրքիր չէ «գաղափարական» հակառուսականությունը, ինչպես և արևմտյան կողմնորոշումը: Մարտականի դիրքորոշման հիմքում ինքնիշխանական, այլ ոչ թե կողմնորոշումային մոտեցումն է:

Social