Շաբաթ օրը՝ հունիսի 17-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության Քաղաքական խմբի հերթական հավաքը:

Շաբաթ օրը՝ հունիսի 17-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության Քաղաքական խմբի հերթական հավաքը:
Քննարկման ընթացքում նախ վերջնական հաստատվեց իրավիճակի քաղաքական գնահատականի նախագիծը՝ նախորդ քննարկման արդյունքում եղած առաջարկների հավելմամբ: Նախագիծը վերջնական մշակմամբ կներկայացավի Մարտական եղբայրության երկուամյակի հավաքին՝ հավանաբար այս տարվա սեպտեմբերի մեջ:
Երկրորդ՝ քննարկվեց և նախնական հավանություն ստացավ Ելքի ծրագրի նախնական ուրվագիծը: Սահմանվեց Ելքի ծրագրի մոտավոր բովանդակությունը, ծավալը, սահմանները, հիմնավորող հայեցակարգերը, ոլորտները: Որոշվեց՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերն առանձնեցնել Ելքի ծրագրից և քննարկել ու մշակել առանձին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքի բաժանման մասին խմբի անդամների մեջ՝ Ելքի ծրագրի հետագա, քայլ առ քայլ մշակման գործում:
Ելքի խորագրի հետագա մշակումը կլինի Եղբայրության Քաղաքական խմբի մոտակա շրջանի հիմնական աշխատանքը:
Բացի այդ՝ քննարկվեցին ընթացիկ քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, և նախնական որոշումներ ընդունվեցին Մարտական եղբայրության ուղղությունների մասին տարբեր սցենարների իրականացման դեպքում: