Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության Քաղաքական խմբի հերթական հավաքը

Օրակարգում էր ժողովրդագրությանն ու ապակենտրոնացմանը վերաբերող Ելքի ծրագրի հատվածը:
Որպես ծրագրում ընդգրկվելիք կետեր քննարկվեցին.
Հայաստանի մայրաքաղաքը Երևանից դուրս բերելու,
Հայաստանի տարածքում նոր վարչական, կրթական, տնտեսական կենտրոններ հիմնելու կամ զարգացնելու,
Բարձրադիր տարածքների յուրացմանն ուղղված նախագծերի մշակման,
Նոր որակի հաղորդակցության ուղիների ցանց ստեղծելու,
և այլ  հղացքներ:

Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության Քաղաքական խմբի հերթական հավաքը:

Օրակարգում էր ժողովրդագրությանն ու ապակենտրոնացմանը վերաբերող Ելքի ծրագրի հատվածը:

Որպես ծրագրում ընդգրկվելիք կետեր քննարկվեցին.

Հայաստանի մայրաքաղաքը Երևանից դուրս բերելու,

Հայաստանի տարածքում նոր վարչական, կրթական, տնտեսական կենտրոններ հիմնելու կամ զարգացնելու,

Բարձրադիր տարածքների յուրացմանն ուղղված նախագծերի մշակման,

Նոր որակի հաղորդակցության ուղիների ցանց ստեղծելու,

և այլ հղացքներ:

Որոշվեց այս ուղղությամբ քննարկումը շարունակել հաջորդ հավաքին՝ ընդգրկելով նոր առաջարկներ, և հղկելով եղածները:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր, այդ թվում Մարտական եղբայրության և այլ հանրային խմբերի համագործակցության հարցը:

Բանավեճից հետո, հավաքի մասնակիցները համաձայնության եկան, որ ընդհանուր առմամբ Մարտական եղբայրության համագործակցության դաշտը տեսնում են պատերազմից հետո ձևավորված նոր ինքնակազմակերպ խմբերի հետ, իսկ նախապատերազմյան քաղաքական և հանրային դաշտի մեծ մասը սպառել է իրեն:

Որոշվեց նաև, որ համագործակցության լավագույն ձևը գործնական նախագծերի շուրջ է:

Բացի այդ խոսվեց նաև նույն օրը Ռուսաստանում ծավալվող՝ Վագների խռովության փորձի մասին: Հարց բարձրացվեց, որ ռուսաստանյան դեպքերը կարող են առիթ դառնալ, որպեսզի առանց այդ էլ ոչ թափանցիկ պատճառներով ձգձգվող «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումն է՛լ ավելի ուժեղ դիմադրության արժանանա: Այս իմաստով որոշվեց սերտացնել համագործակցությունն այս հարցում այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Social