Որոշվեց, որ Եղբայրությունից հավելյալ երկու հոգի շաբաթական երեք անգամ կմեկնեն Նոյեմբերյանի տարածաշրջան՝ ավելի սերտ և լայն կապեր հաստատելու տեղի խմբերի հետ:
Շաբաթ օրը` հունիսի 10-ին, տեղի ունեցավ Մարտական եղբայրության ավանդական շաբաթական հավաք-քննարկումը:
Օրակարգի գլխավոր հարցն էր Մարտական եղբայրության և Նոյեմբերյանի համայնքապետարանի հուշագրի համաձայն Եղբայրության կողմից Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար բնակավայրերում ընթացող մարտական պարապմունքների հարցը: Քննարկվեցին պարապմունքների ընթացքը, ծագող խնդիրները:
Առաջարկվեց իրացվող ծրագրի արդյունավետության կոնկրետ գնահատման մեխանիզմներ և ֆորմաներ մշակել, ինչը և ընդունվեց:
Որոշվեց, որ Եղբայրությունից հավելյալ երկու հոգի շաբաթական երեք անգամ կմեկնեն Նոյեմբերյանի տարածաշրջան՝ ավելի սերտ և լայն կապեր հաստատելու տեղի խմբերի հետ: