Հաղթանակի 30-ամյակը. միջոցառում I
1991թ. կռիվները
Քսաներորդ դարի հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանությունը կազմակերպում է միջոցառումների շարք, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո:
Այդ միջոցառումների մեջ առաջինը 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Էդիկ Առաքելյանի՝ Առաջին Արցախյան պատերազմի մասին զրույցների շարքն է:
Առաջին զրույցի ընթացքում, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, Էդիկ Առաքելյանը կներկայացնի 1991 թ. երկրորդ կեսի ծանր կռիվները շրջափակված Արցախում, երբ դեռ թուրքերի ձեռքում էին Շուշին ու Խոջալուն:
Հաջորդ զրույցների ժամանակ կներկայացվեն 1992, 1993 և 1994թթ. կարևոր դեպքերը:
Շատ կարևոր է, որ ներկա սերունդն իմանա, թե որքան ծանր ու դաժան պայմաններում է սկսվել 1994թ. Հաղթանակի կերտումը, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, այլ մրցանակ է բանականություն և կամք ունեցողներին:
Ոչ ոք չպետք է մեզնից խլի մեր Հաղթանակի մասին հիշողությունը, որովհետև միայն այդ հիշողությամբ կկարողանանք կառուցել ապագայի իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե պարտության հոգեբանությամբ:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
Հաղթանակի կողմնակից բոլոր հայերի համար մուտքը բաց է: