Հաղթանակի 30-ամյակ. միջոցառում III
1993թ. ծանր մարտերը
Շարունակվում է հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանության կողմից կազմակերպվող միջոցառումների շարքը, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո:
Ներկայացնում ենք 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Էդիկ Առաքելյանի՝ Առաջին Արցախյան պատերազմի մասին զրույցների շարքը:
Սա թվով երրորդ զրույցն է,որը ընթացքում կներկայացվեն 1993 թվականին տեղի ունեցած ծանր մարտերը։
Շատ կարևոր է, որ ներկա սերունդն իմանա, թե որքան ծանր ու դաժան պայմաններում է սկսվել 1994թ. Հաղթանակի կերտումը, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, այլ մրցանակ է բանականություն և կամք ունեցողներին:
Ոչ ոք չպետք է մեզնից խլի մեր Հաղթանակի մասին հիշողությունը, որովհետև միայն այդ հիշողությամբ կկարողանանք կառուցել ապագայի իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե պարտության հոգեբանությամբ:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
Հաղթանակի կողմնակից բոլոր հայերի համար մուտքը բաց է: