Այց Վերին Ոսկեպար

Մարտի 17-ին՝ կիրակի օրը

Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է

Մարտի 17-ին՝ կիրակի օրը, «Մարտական եղբայրություն» միաբանությունը հրավիրում է բոլորիդ Վերին Ոսկեպար:

Այցի նպատակն է ծանոթանալ Վերին Ոսկեպարի գեղեցիկ բնությանը, պատմամշակութային վայրերին, տեղում զգալ հայրենի հողի ամեն փոքր կտորի կարևորությունը:

Կարևոր խնդիր է` ցույց տալ, որ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի անխոչընդոտ տեղաշարժվել և այցելել Հայաստանի ցանկացած տարածք:

Այցի ընթացքում չի նախատեսվում որևէ քաղաքական գործողություն կամ ելույթ:

Չի նախատեսվում նաև մարտական կրակային պարապմունք:

Վերին Ոսկեպարը և շրջակայքը հարուստ է հայկական մշակութային հուշարձաններով` բերդեր, եկեղեցիներ, կամուրջներ և այլն (հիմնականում՝ ավերակ):

Գրավիչ է նաև բնությունը. տափաստանային գոտուց անցում է կատարվում անտառայինի, Ոսկեպար գետի ձորում կան ջրվեժներ:

Մարտի 17-ին՝ ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ), որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է:

Social