«Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան»
բացօթյա քաղաքական քննարկում
Ապրիլի 6-ին՝ ժամը 19:00-ին, Մարտական Եղբայրությունը հանդիպման է հրավիրում Երևանում, Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, քննարկելու «Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան» քաղաքական թեման։
Այս միջոցառմամբ Մարտական Եղբայրությունը մեկնարկում է բացօթյա քաղաքական քննարկումների շարքը։
Ովքեր հետաքրքրված են Մարտական Եղբայրության առաջարկած լուծումներով, կարող են մասնակցել քննարկմանը։
Մենք հաշվի կառնենք ստացված առաջարկություններն ու, ըստ այդմ, կմշակենք մեր հետագա քայլերը։
Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը։