Դու՛րս ռուս թուրքական վանդակից։ Դու՛րս Նոյեմբերի 9-ի համաձայնագրից։

Հավաք և երթ

Մարտական Եղբայրություն միաբանությունը սույն թվականի նոյեմբերի 9-ին  ժամը 17:30-ին կազմակերպում է հավաք և երթ: Հավաքվում ենք Գ. Նժդեհի արձանի մոտ և կարճ ելույթներից հետո, շարժվում ենք դեպի Հյուսիսային պողոտա, որի վերջնամասում սիմվոլիկ կերպով ոչնչացվելու է նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատճեն:

Սիրելի հայեր,

Նոյեմբերի 9 -ի Հռչակագիրը մերօրյա ռուս-թուրքական դաշինքի արձանագրումն է, որը չբերեց և չէր կարող բերել խաղաղություն մեր ժողովորդին: Հակառակը` եթե չգիտակցենք, որ Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, և դրված է մեր երկրի անկախության հարցը, ապա նոր նոյեմբերի 9-երի հնարավորությունը, ցավոք, շատ հեռու ապագայում չէ:

2020 թ.-ի Նոյեմբերի 9-ին մեզ խաբեցին, դուրս բերեցին մեզ պայքարից, մեջքից հարվածեցին` խոստանալով խաղաղություն և անվտանգություն: Արդյունքում չստացանք խաղաղություն և կորցրեցինք Արցախն ու Հայաստանի այլ տարածքներ:

Այսօր էլ նոյեմբերի 9—ի հայտարարությունը սպառնում է մեզ պատերազմով` Սյունիքի ուղղությամբ:

Միացիր Մարտական եղբայրության երթին և միասին առաջին քարը դնենք ազգային հեղափոխության:

Social