Կոնֆլիկտ՝ անհամաձայնություն – հակադրություն – հակամարտություն
Քննարկում Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00
Քննարկումը վարելու է Նաիրա Սուքիասյանը։
Կայծակի համար անհրաժեշտ է դրական էներգիա և բացասական էներգիա: Եթե իրականությունը ակնառու չդարձնի բացասական երևույթը, ապա ինչպե՞ս հակադրենք նրան դրական զարգացումը: ՈՒրեմն՝ կեցցեն կոնֆլիկտները:
Համաշխարհային ճանաչում վայելող ավստրիացի կոնֆլիկտաբան Ֆրիդրիխ Գլազլը մշակել է կոնֆլիկտների էսկալացիայի կամ լուծումների մի մոդել, որը կիրառելի է բազմատեսակ կոնֆլիկտների դեպքում՝ սկսած դպրոցից մինչև միջպետական կոնֆլիկտներ:
Մենք էլ կքննարկենք ներկայիս՝ ներքին ու արտաքին կոնֆլիկտներըն ըստ կոնֆլիկտի էսկալացիայի փուլերի մոդելի:
Ըստ այդմ՝ յուրաքանչյուր վեճ անցնում է 3 փուլ և 9 աստիճան:
Երբ կոնֆլիկտի կողմերը գիտակցում են, թե էսկալացիայի սանդղակի որ աստիճանի վրա են կանգնած, նրանք հնարավորություն ունեն կոնֆլիկտը վերլուծելու և դեռ կոնֆլիկտի ընթացքում ավելի ճիշտ արձագանքելու:
Գուցե մեր համատեղ գնահատականը նոր տեսակետներ և նոր հնարավորություններ բացի:
Գիտակցությունը կարող է ընդլայնվել միայն անցած փորձի կիրառման հիման վրա: