«ԿԱՄՔ. Վ․ Սարգսյան գրական մրցույթ»-ի առաջին մրցանակաբաշխությունը

Մարտական եղբայրության և Կողբ հիմնադրամի համատեղ նախաձեռնություն

Մրցույթի թեման էր պատերազմի փորձը, և դրան կարող էին մասնակցել 2020, 2016 և 1991-94 թթ-ի պատերազմի մասնակիցները:

Նոյեմբերի 3-ին, ուրբաթ օրը, տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության և «Կողբ» հիմնադրամի համատեղ նախաձեռնության՝ «ԿԱՄՔ. Վ․ Սարգսյան գրական մրցույթ»-ի առաջին մրցանակաբաշխությունը։

Մրցույթի թեման էր պատերազմի փորձը, և դրան կարող էին մասնակցել 2020, 2016 և 1991-94 թթ-ի պատերազմի մասնակիցները:

Մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ`

  • Նարեկ Վարդանյան, «Սովորական հայրենիք» - 1-ին մրցանակ
  • Արա Զարգարյան, «Լռություն» - 2-րդ մրցանակ
  • Դավիթ Մհերյան, «Մեր ապրիլյան ոդիսականը»- 3-րդ մրցանակ
  • Անահիտ Սվարյան, «Փնտրում եմ եղբորս» - Հատուկ մրցանակ

Ժյուրին ծանր ընտրության առջև էր կանգնել: Արժանի գործերը, շատ ավելին էին, քան նախատեսված մրցանակները: Բավական է ասել, որ առաջին տասը տեղերը զբաղեցրած ստեղծագործությունների գնահատականները իրարից տարբերվում էին ընդամենը տասնորդական միավորներով:

Այդ պատճառով որոշում կայացվեց, որ առանձին ժողովածուներով կհրատարակվեն մրցույթին ներկայացված գործերից լավագույնները:

Մրցույթը կշարունակվի հաջորդ տարի՝ նորացված պայմաններով, որի մասին կհայտնենք առանձին:

Social