🇦🇲📊 Տնտեսություն․ Ծրագրային փաթեթի ներկայացում
միջոցառում 2

⏱️ Հինգշաբթի օրը, ապրիլի 17-ին, ժամը 19:30-ին սիրով հրավիրում ենք Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում կազմակերպվող երկրորդ քննարկմանը՝ նվիրված միաբանության տնտեսական ծրագրի ներկայացմանը։
💼 «Մարտական Եղբայրություն» միաբանությունը շարունակում է իր քաղաքական ծրագրային փաթեթի ներկայացումը ոլորտային կտրվածքով։
📊 Այս անգամ ներկայացվելու է տնտեսության ոլորտը։
🧠 Համառոտ նկարագրություն՝ քննարկման բովանդակությունից․
Ուժեղ տնտեսությունը անհրաժեշտ նախապայման է ուժեղ պետություն կառուցելու համար։ Բայց ի՞նչ է անհրաժեշտ իրական տնտեսական աճի համար։ Բավարար է արդյո՞ք միայն ազնիվ կառավարում։ Ինչու են որոշ պետություններ զարգանում, իսկ մյուսները՝ ոչ։
Քննարկման ընթացքում կփորձենք հասկանալ՝ ինչ է հուշում միջազգային փորձը, և ինչպես կարող է Հայաստանը կառուցել արդյունավետ և ազգային շահին համահունչ տնտեսություն։