Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում II
1992թ հունիս - 1993թ հունվար
Շարունակվում է հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանության կողմից կազմակերպվող միջոցառումների շարքը, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո:
Ներկայացնում ենք 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Էդիկ Առաքելյանի՝ Առաջին Արցախյան պատերազմի մասին զրույցների շարքը:
Առաջին զրույցի ընթացքում, որը տեղի ունեցավ շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, Էդիկ Առաքելյանը ներկայացրեց 1991 թ. երկրորդ կեսի ծանր կռիվները շրջափակված Արցախում, երբ դեռ թուրքերի ձեռքում էին Շուշին ու Խոջալուն:
Այս զրույցը 1992 թվականի հունիսից մինչև 1993 թվականի հունվար տեղի ունեցած զարգացումների ու ծանր մարտերի մասին է:
Շատ կարևոր է, որ ներկա սերունդն իմանա, թե որքան ծանր ու դաժան պայմաններում է սկսվել 1994թ. Հաղթանակի կերտումը, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, այլ մրցանակ է բանականություն և կամք ունեցողներին:
Ոչ ոք չպետք է մեզնից խլի մեր Հաղթանակի մասին հիշողությունը, որովհետև միայն այդ հիշողությամբ կկարողանանք կառուցել ապագայի իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե պարտության հոգեբանությամբ:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
Հաղթանակի կողմնակից բոլոր հայերի համար մուտքը բաց է:
Հ.Գ. Հասկանալի պատճառներից ելնելով միջոցառման մասին հայտարարությունը տեղադրում ենք ուշացումով։