Այց Վերին Ոսկեպար
«Մարտական եղբայրություն» միաբանության կազմակերպած այցի ամփոփումը

Կիրակի՝ 2024 թ-ի մարտի 17-ին, տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն» միաբանության կազմակերպած այցը Վերին Ոսկեպար:
- Ներկա էին ոչ միայն Մարտական եղբայրության անդամներն ու համակիրները, այլև Հայաստանի տարբեր մարզերից եկած հարյուրավոր քաղաքացիներ ու տեղի բնակիչներ:
- Վերին Ոսկեպարում ելույթ ունեցան Մարտական եղբայրությունից՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Մասիս Շիրոյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:
- Ներկաները ծանոթացան Վերին Ոսկեպարի բնությանը, տեղադրությանը, հայկական մշակույթի հուշարձաններին:
Մանրամասները՝ մեր հոլովակում: