Հաղթանակի 30-ամյակին նվիրված միջոցառում

Մայիսի 15-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ, տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության կողմից կազմակերպված միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի 30-ամյակին։
Ելույթ ունեցան միաբանության անդամներ Մասիս Շիրոյանը, Ավետիս Ավետիսյանը, Արամայիս Աղաբեկյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ռուբեն Դալլաքյանը, ինչպես նաև հաղթանակը կերտած հրամանատարներից` Մանվել Եղիազարյանը։ Ելույթներին հաջորդեցին քննարկումներ` միջոցառման մասնակիցների կողմից բարձրացված հարցերի շուրջ։
Միջոցառումը տեսագրվել է, և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել մեր ֆեյսբուքյան էջում ։
Ստորև ներկայացնում ենք միջոցառման լուսանկարներից։




