Ինչու՞ են տապալվում վերջին երեք տարվա ընդդիմադիր շարժումները
ինչպե՞ս հաղթահարել այդ իրավիճակը
Ինչու՞ են տապալվում վերջին երեք տարվա ընդդիմադիր շարժումները, և ինչպե՞ս հաղթահարել այդ իրավիճակը
Քաղաքական քննարկում Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում
Շաբաթ օրը, հունիսի 29–ին, ժամը 17.00
Հասցե՝ Սայաթ-Նովա 25, բն․ 12, Երևան
Քննարկվելու են հետևյալ թեմաները
Բովանդակության խնդիրը
Լիարժեք և հետևողական հակադրություն չի ստեղծվում առկա քաղաքական կուրսին, հատկապես պատերազմի և խաղաղության, Հայաստանի սահմանների, Արցախի հարցերում:
Սրա փոխարեն պետք է հստակ ու արմատական հակադրություն կառուցվի եղած քաղաքականությանը, որի հիմքում կլինի այն պնդումը, որ ելքն իրավիճակից միայն ուժայինն է, և ուժային պայքարում հայ ժողովուրդը պետք է տանի հաղթանակ:
Տեխնոլոգիայի խնդիրը
Անընդհատ փորձ է արվում կրկնօրինակել 2018 թվականը: Դա սխալ է, որովհետև տեխնոլոգիան չէր 18-ի հաջողության պատճառը: Դա սխալ է նաև, որովհետև ակամայից ընդունում ես Նիկոլի և իր «հեղափոխության» գերակայությունը:
Տեխնոլոգիան չպետք է ֆետիշացվի, այլ պետք է ընտրվի ըստ իրավիճակի:
2018-ի գաղափարախոսությունը, միֆը պետք է հաղթահարվի:
Պետք է հստակ գնահատվի, որ 2018-ն ի վերջո սխալ էր և վերածվեց չարիքի:
Մեթոդի խնդիրը
Նորից կրկնվում է 2018-ի մոդելը՝ թույլ կազմակերպված, «տարերային», զուտ փողոցային շարժում, որը չունի հստակ կառուցվածք և գաղափարախոսություն: Դա կարողացավ հաղթել 18-ի յուրահատուկ պայմաններում միայն: Բայց դրա հետևանքները շատ ծանր նստեցին երկրի վրա` կառավարությունը ձևավորեց մի թիմ, որը կազմակերպված չէր, պատրաստ չէր իշխանություն ստանձնելու և չուներ երկիր կառավարելու գաղափարախոսություն ու ծրագիր:
Պետք է սրա փոխարեն հստակ դրվի կազմակերպված քաղաքական ուժի և շարժման խնդիրը, որը պետք է ունենա իր հստակ կառուցվածքը, գաղափարը, ծրագիրը: Այս Ուժը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի ձևավորելու կառավարություն՝ ոչ թե անցումային, այլ լիարժեք, և ստանձնել պատասխանատվություն:
Երևանակենտրոնությունը
«Բոլոր հարցերը լուծվում են Երևանում» պնդումը, որով Բագրատ Գալստանյանը շարժումը Նոյեմբերյանից՝ ուժային պահի կենտրոնից, բերեց Երևան ու այստեղ ցրեց էներեգիան, մինչ Ալիև-Փաշինյանական սահմանազատումն անցկացվեց Նոյեմբերյանում:
Հարցերը լուծվում են նաև, բայց ոչ միայն Երևանում:
Հայացքի խնդիրը
Ուղղված է դեպի հետ, չի քննադատվում բավարար կերպով ու չի բացահայտվում, որ խնդիրը ոչ միայն 2018-ն էր, այլև դրան նախորդող՝ ամբողջ հետսովետական Հայաստանի շրջանը:
Պետք է հստակ գնահատական տրվի Երրորդ Հանրապետությանը և խզում կատարվի դեպի նոր Հայաստան:
Միջազգային քաղաքականության հարցերը
Ռուս-ադրբեջանական համագործակցության անտեսումը:
Պետք է հստակ գնահատվի միջազգային իրավիճակը, միաժամանակ բացառվի որևէ արտաքին կողմնորոշում: