ՀՀ առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ Նոյեմբերյանում
Մարտական Եղբայրությունը շարունակում է բացօթյա քաղաքական քննարկումների շարքը

Մայիսի 4-ին՝ շաբաթ օրը, ժամը 13։00-ին, Մարտական եղբայրությունը կլինի Նոյեմբերյան համայնքում՝ Հայաստանի Հանրապետության առջև առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու և լուծումներ առաջարկելու նպատակով:
Այս միջոցառմամբ Մարտական Եղբայրությունը շարունակում է բացօթյա քաղաքական քննարկումների շարքը։
Ովքեր հետաքրքրված են Մարտական Եղբայրության առաջարկած լուծումներով, կարող են մասնակցել քննարկմանը։
Քննարկումների արդյունքում ի հայտ եկած մտքերը, գաղափարները և նկատառումները պարտադիր կերպով հաշվի կառնվեն մեր կողմից։