Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում V
Հայկական բանակը 1994 թվականից հետո

Շարունակվում է հայկական մեծ հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ Մարտական Եղբայրություն միաբանության կողմից կազմակերպվող միջոցառումների շարքը, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո:
Ներկայացնում ենք 1991-94 թթ. Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական վերլուծաբան Էդիկ Առաքելյանի զրույցների շարքը:
Սա հինգերորդ զրույցն է, որում կներկայացվեն 1994 թ.֊ից հետո տեղի ունեցած դեպքերը։ Կխոսվի պատերազմում հաղթած բանակի մարտունակության կորստի պատճառների և հետևանքների մասին։
Շատ կարևոր է, որ ներկա սերունդն իմանա, թե որքան ծանր ու դաժան պայմաններում է սկսվել 1994 թ. հաղթանակի կերտումը, որ հաղթանակը երբեք հեշտ չի տրվում, այլ մրցանակ է բանականություն և կամք ունեցողներին:
Ոչ ոք չպետք է մեզնից խլի մեր Հաղթանակի մասին հիշողությունը, որովհետև միայն այդ հիշողությամբ կկարողանանք կառուցել ապագայի իրապես անկախ և ինքնիշխան Հայաստանը, այլ ոչ թե պարտության հոգեբանությամբ:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 19:00-ին, Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։
Հաղթանակի կողմնակից բոլոր հայերի համար մուտքը բաց է: