«Մարտական եղբայրությունն ու Կողբ հիմնադրամը հայտարարում են «ԿԱՄՔ» Վ. Սարգսյան գրական 2-րդ մրցույթի մեկնարկի մասին»
Մարտական եղբայրությունն ու Կողբ հիմնադրամը հայտարարում են «ԿԱՄՔ» Վ. Սարգսյան գրական 2-րդ մրցույթի կանոնները:
- Մրցույթին կարող են մասնակցել արցախյան պատերազմների, ինչպես նաև սահմանային բախումների մասնակիցները։
- Ստեղծագործությունների թեմատիկ ընտրությունն ազատ է։
- Կարող են ներկայացվել գեղարվեստական, վավերագրական, վերլուծական աշխատանքներ
Ներկայացվող ստեղծագործություններ․
Ներկայացվող ստեղծագործությունների թեմատիկ ընտրության սահմանափակումներ չկան։ Ստեղծագործողներն ազատ են իրենց ստեղծագործության թեմայն ընտրության մեջ։
- Ներկայացվող ստեղծագործությունների ծավալը չի սահմանափակվում, սակայն այն պետք է համապատասխանի տվյալ ժանրին և ոճին բնորոշ ողջամիտ և ընդունված չափերին։
- Ստեղծագործությունները չպետք է հրատարակված լինեն, պետք է ուղղակի կամ անուղղակի կերպով արտացոլեն Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները:
Գրական ոճեր
Գեղարվեստական - Արձակ (պատմվածք, վիպակ, վեպ և այլն):
Վավերագրական (վավերա-գեղարվեստական) - Օրագրեր, հուշեր, գրառումներ, որոնք կարող են ունենալ գեղարվեստական տարրեր, բայց պետք է արտացոլեն միայն իրական, վավեր դեպքեր։
Վերլուծական - Առանձին ռազմական դրվագների կամ ամբողջական գործողությունների, ճակատների, ռազմական մասնագիտական վերլուծություն, ռազմական դրվագների կամ ամբողջական գործողությունների փորձի իմաստավորում, համակարգում և/կամ ռազմական փորձից բխող առաջարկների փաթեթ։
Գրական սեռեր
Ուղղակի կերպի օրինակներ՝
- Ռազմական գործողությունների նկարագրություն՝ վավերագրական, գեղարվեստականացված;
- Ռազմական գործողություններին մասնակցության վերապրման, փորձի նկարագրություն;
- Ռազմական գործողությունների վերլուծություն, փորձի ամփոփում:
Անուղղակի կերպի օրինակներ՝
Պատերազմին մասնակցության փորձի վրա հիմնված ընդհանրացումներ՝ գեղարվեստական, էսսեիստական և այլն: Վեջրիններս պարտադիր չէ, որ արտացոլեն կամ նկարագրեն կոնկրետ և իրական դեպքեր, կամ էլ վերաբերեն պատերազմին բառացի, սակայն պետք է առնչվեն պատերազմին մասնակցելու փորձին կամ հիմնվեն դրա վրա։
Մրցանակներ
- Մրցանակները սահմանվում են անկախ ներկյացված ստեղծագործության սեռից և ժանրից
- Ըստ հայեցողության և հանգամանքների՝ ժյուրին կարող է սահմանել հատուկ մրցանակներ, օրինակ՝ պատերազմում զոհվածների նյութերի, մրցույթի առավել երիտասարդ տաղանդավոր մասնակցի, ռազմական վերլուծության համար և այլն։
Մրցանակային տեղեր․
1 -ին մրցանակ՝ 700,000 ՀՀ դրամ
2 -րդ մրցանակ՝ 500,000 ՀՀ դրամ
3 -րդ մրցանակ՝ 300,000 ՀՀ դրամ
Հատուկ մրցանակ՝ 300,000 ՀՀ դրամ
Հատուկ մրցանակը սահմանվում է լավագույն վերլուծական աշխատանքի համար։
Հայտերի ներկայացում
Դիմելու կարգ
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ստորև նշված փաստաթղթերն ուղարկել info@kamq.org էլ հասցեին`
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Ինքնակենսագրություն
- Ստեղծագործությունը թվայնացված տարբերակով
Ժամանակացույց
- Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ.-ի հունիսի 1-ը:
- Մրցույթի արդյունքների հրապարակման վերջնաժամկետն է 2024 թ.-ի սեպտեմբերի 21-ը:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 33 00-77-33 հեռախոսահամարին։