Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն և սրա մասին նշում է նաև իշխանությունը

լուծումը իրական դիմադրությունն է

Իշխանությունը նշում է, որ միջազգայնորեն լեգիտիմ սահմանների վրա կանգնելը կնվազեցնի պատերազմի հավանականությունը, քանի որ միջազգային հանրությունը քաղաքական ճնշմամբ կպաշտպանի այդ սահմանները։
Ի թիվս այլ թերությունների, այս լուծումը ունի ևս մեկ կարևոր թերություն՝ միջազգային հանրությունը, որը լեգիտիմացրել է այդ սահմանները, գլխավորապես բաղկացած է Ռուսաստանից և Արևմուտքից։

Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն և սրա մասին նշում է նաև իշխանությունը։ Էստեղ լուծում է պետք։

Իշխանությունը նշում է, որ միջազգայնորեն լեգիտիմ սահմանների վրա կանգնելը կնվազեցնի պատերազմի հավանականությունը, քանի որ միջազգային հանրությունը քաղաքական ճնշմամբ կպաշտպանի այդ սահմանները։

Ի թիվս այլ թերությունների, այս լուծումը ունի ևս մեկ կարևոր թերություն՝ միջազգային հանրությունը, որը լեգիտիմացրել է այդ սահմանները, գլխավորապես բաղկացած է Ռուսաստանից և Արևմուտքից։

Ռուսաստանը արդեն իսկ ապալեգիտիմացրել է իր լեգիտիմացումը՝ բազմիցս գործողությամբ ցույց տալով, որ չի պատրաստվում պաշտպանել ՀՀ սահմանները։

Մնաց Արևմուտքը։

Արևմուտքն էլ իր հերթին փոփոխությունների մեջ է և այսօր կարող է աջակցել լեգիտիմ սահմանների պաշտպանությանը /իհարկե ոչ բացարձակ պաշտպանություն / իսկ վաղը արդեն այնպիսի փոփոխության ենթարկված լինի որ չպաշտպանի։

Աշխարհը անընդհատ փոփոխվում է։ Եթե 20 տարի առաջ որոշակի միջազային կարգեր էին, ապա այսօր դրանք արագ փոփոխվում են և չի կարելի շարժվել միջազգային նախկին օրենքներով։

Հետևաբար՝ միջազգայնորեն լեգիտիմ սահմանների վրա կանգնելը շատ ավելի եթերային ապահովություն է, քան ներկայացվում է։

Նորից վերադառնանք ելակետ՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում և սա գիտակցում են բոլորը։

Այսպես կոչված ընդդիմությունը ևս անընդհատ նշում է, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, սակայն Ադրբեջանի կողքից հանում է Ռուսաստանին, ինչը պատկերը անճանաչելիորեն աղճատում է, քանի որ Ադրբեջանի խաղաղություն չուզելը այդքան վտանգավոր չէր լինի եթե նա չունենար Ռուսաստանի աջակցությունը։

Եվ բացի այդ՝ եթե խաղաղություն չուզողը միայնակ Ադրբեջանն է, ապա Հայաստանի արձագանքը մի ձևի պիտի լինի, իսկ եթե Ռուսաստանը և Ադրբեջանը միասին են գործում, ապա մեր արձագանքը այլ պիտի լինի։

Իր հայացքներից ելնելով՝ ընդդիմությունը լուծումը տեսնում է Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանին դիմադրելու մեջ, ըստ էության՝ ռուս-ադրբեջանական համագործակցության խաղի մեջ մտնելով։

Ստանում ենք հետևյալ իրավիճակը՝ իշխանությունը լուծումը տեսնում է միջազգայնորեն լեգիտիմ սահմանների վրա կանգնելու մեջ, ինչը անվտանգություն չի ապահովելու և ընդհակառակը թուլացնելու մեր դիրքերը, իսկ ընդդիմությունը՝ Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին դիմադրելու մեջ, որը իրականում դիմադրություն չէ այլ ռուս-ադրբեջանական համագործակցության մեջ մտնել է։

Մարդկանց հիմնական մասը, տեսնում է թե իշխանության քաղաքականության սխալ լինելը և թե ընդդիմության առաջարկած դիմադրության կեղծ լինելը։

Ստեղծված իրավիճակում, լուծումը իրական դիմադրությունն է։

Աշոտ Տերտերյան

Social