Քանի դեռ հայ զինվորը, չի խուսափում իր գոյության համար պայքարելուց , ուրեմն կռիվը դեռ չենք պարտվել
Ու մենք ի սկզբանե անհրաժեշտ ենք համարել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հետ կանգնի դրանից
Մարտական եղբայրության անդամ Մասիս Շիրոյանի ֆեյսբուքյան էջից
2021 թվականի սեպտեմբերից Մարտական Եղբայրությունը բազմիցս, թե հանրային ձևով, թե առանձին հանդիպումներում շեշտել է, որ այժմյան ծանր իրավիճակը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ համաձայնագրից։ Ու մենք ի սկզբանե անհրաժեշտ ենք համարել , որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հետ կանգնի դրանից, որովհետև դրա ամբողջ բովանդակությունը կասկածի տակ էր դնում ոչ միայն Արցախի , այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյությունը։
Ինչպես տեսնում ենք այսօր այլևս գոյություն չունի հայկական Արցախ, ու օրվա իրենց իշխանություն համարող երևույթները, երբ ասում էին Արցախը տանք պրծնենք, հանգիստ ապրենք թեզը ոչ միայն չի աշխատում, այլ նաև չունենք այն հանգստությունը, երբ կար Արցախը։ Ու ոչ միայն չկա հանգստություն, այլ նաև թշնամի Ադրբեջանը ուղիղ ձևով սկսել է օրակարգ թելադրել հայկական քաղաքական դաշտում, ու շատ կոնկրետ պահանջներով հրահանգավորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, թե որ պահին ինչ պետք է անել, սրանք էլ կամ վախի ազդեցության տակ կամ նախապես ունենալով հանցավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի ղեկավարության հետ անշեղորեն կատարում են իրենց տրված հանձնարարականները։ Իսկ հանձնարարականները շատ պարզ են, ամեն ինչ անել, որպեսզի հային զրկեն իր ինքնությունից, որ հայը վախենա հայ լինել, ու դադարի իրեն հայ զգալ։
Այս ամենը մի բացատրություն ունի, թշնամին հասկանում է, որ հաղթել է, ոչ թե հայ ազգին կամ Հայաստանի Հանրապետությանը, այլ նա կարողացել է հաղթել օրվա իշխանությանը, ու որպեսզի հետագայում ՄԵՆՔ փաստի առաջ չկանգնացնենք իրենց, պետք է հնարավոր բոլոր միջոցներով կոտրել հայ ազգի ոգին ու դիմադրողականությունը։
Դրան ի պատասխան ՄԵՆՔ, ոչ թե ամեն գնով խաղաղություն պիտի մուրանք, ու հույսերս դնենք Իլհամի ողորմածության վրա, այլ պիտի ցույց տանք, որ ի վիճակի ենք ու կարող ենք հարկ եղած դեպքում մեր գոյության համար պայքար մղել, որովհետև զոհի հոգեբանությունը վաղ թե ուշ տանում է գերեզման, իսկ կյանքի համար պետք է միշտ կռիվ տալ ու պայքար մղել, սա է բնության օրենքը։
Հ.գ. Քանի դեռ հայ զինվորը, հայ զինվորականը ու հայ կամավորը չի խուսափում իր գոյության համար պայքարելուց , ուրեմն կռիվը դեռ չենք պարտվել, ուրեմն կռիվը դեռ շարունակվում է։