ԵԿՄ անդամներն են հրահրել բռնությունը
Կեղծ լուրեր

Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր Մարտական Եղբայրություն միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ Կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։
▪️Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
▪️Տեսանյութից վերցված նկարներում կարող եք հստակ տեսնել, որ ԵԿՄ տարբերանշանով մեքենայից մի երիտասարդ է դուրս գալիս և ցատկում ամբոխի մեջ` հրահրելով ծեծկռտուք։
▪️Երկրապահ Կամավորական միության Տավուշի մարզային ղեկավար ներկայացող ոմն Յուրայի հրահանգով մեքենան քշվել էր ցուցարարների վրա և հանդիպել տրամաբանական դիմադրության։
▪️Ցավալի է, որ ապազգային իշխանության հրահանգով ժողովրդի դեմ գործողությունների է դիմում Երկրի պաշտպանության համար ստեղծված կառույցը։
▪️Հայաստանը ազատագրվելու է ապազգային տարրերից, և նրանց ծառայած ուժերն ու անհատները պատասխան են տալու իրենց քայլերի համար։

