Մարտական եղբայրությունը որևէ առնչություն չունի Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի ստեղծած ֆորմատին
Պաշտոնական Հերքում
Պաշտոնական Հերքում
«Մարտական եղբայրություն» միաբանությունը կտրականապես հերքում է Հրապարակ.ամ և այլ լրատվամիջոցներում տարածված այն սուտ տեղեկությանը, թե իբր Մարտական եղբայրություն միաբանությունը միացել է Արշակ Կարապետյանի, Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի ստեղծած դաշինքին, Մարտական եղբայրությունը հայտարարում է:
- Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և կեղծ է։
- Մարտական եղբայրությունը ոչ միայն որևէ առնչություն չունի վերոնշյալ նախաձեռնության հետ, այլև չի կարող լինել դրա մասը` գաղափարական հիմքով։
- Պահանջում ենք բոլոր լրատվամիջոցներից, որոնք արտատպել են այս կեղծ տեղեկատվությունը, անհապաղ հեռացնել այն կամ հրապարակել սույն հերքումը։
Մարտական եղբայրություն