Հայկական ժամանակը կրկին դիմում է հին ստերին
էժանագին հնարք իշխանության պաշտոնաթերթի կողմից
Իշխանամետ օղակները չեն հանգստանում։ Արդեն տարակուսելի է նման թունոտ ուշադրությունը։
Օգտագործելով ձեռքի տակ ունեցած ահռելի ռեսուրսը՝ իշխանությունը չի խորշում քինախնդիր գործելաոճից։
Երեկվա դեպքերից անմիջապես հետո Հայկական ժամանակ թերթում հրապարակվեց ևս մի հոդված, որտեղ լրագրողը մեծ ջանասիրությամբ լծվել էր սևացնելու Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին։
Խեղաթյուրելով իրականությունը, հոդվածի հեղինակը փորձում է Մարտական եղբայրությանը կրկին ներկայացնել որպես սադրիչ արկածախնդիրներ։
Ամենազավեշտալին այն է, որ թերթը կրկին հիշեցնում է սույն թվականի մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված դեպքերը, այն նորից վերագրելով Մարտական եղբայրության անդամներին անգամ այն բանից հետո, երբ ՆԳՆ ամենաբարձր մակարդակով հնչեցվել են իրական մեղավորների անուններն ու շարժառիթները։
Թե ինչ է թաքնված այս կեղծիքի ու զրպարտությունների հետևում, դժվար չէ գուշակել։
Մարտական եղբայրության պայքարը միևնույն է հաջողելու է։