Հայաստանը գերագույն քաղաքական գաղափար և արժեք
«Մարտական եղբայրության» հիմնադիր ներքին փաստաթուղթը: 2021 թվականի հուլիս
Այս կետերի շուրջ 2021 թվականի հուլիս-օգոստոսին համաձայնություն է ձեռք բերվել «Մարտական եղբայրության» հիմնադիր անդամների միջև, և որոշում ընդունվել Միաբանություն ստեղծելու մասին: Միաբանության ստեղծումը հրապարակայնորեն հայտարարվել է 2021-ի սեպտեմբերին՝ առանձին հայտարարությամբ:
Իրավիճակը Հայաստանում
Հայաստանը շարունակվում է վտանգված մնալ թե՛ արտաքին, թե՛ ներքին անկայունության պատճառով:
Փաստացի պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է ՝ սահմանային միջադեպեր, սադրանքներ, գերիներ:
Նույնիսկ պարտության գնով Հայաստանը չի ստացել խաղաղություն , և չի ստանա այնքան ժամանակ քանի դեռ նորից ի ցույց չդնի ինքնապաշտպանության իր կարողությունը:
Երկրի ներսում թուլացած է դիմադրության ոգին և ինքնապաշտպանության համակարգը : Կորել է վստահությունը զինված ուժերի նկատմամբ, ընդ որում՝ որևէ մեկը պատասխանատվություն չի կրել պարտության համար:
Մյուս կողմից՝ տարբեր խմբեր երկրի ներսում դեռ պատերազմի օրերից, և մանավանդ հետպատերազմյան շրջանում համակարգված քարոզչություն են տանում՝ ինքնապաշտպանության, դիմադրության գաղափարն արժեզրկելու ուղղությամբ : Ամեն բան արվում է որպեսզի պարտությունը դառնա Հայաստանի նոր «գաղափարախոսություն», հոգեբանություն, աշխարհայացք:
Հաշվի առնելով այս իրավիճակը՝ խիստ անհրաժեշտ է դառնում այնպիսի մի կառույցի ձևավորումը, որը կմարմնավորի իրենով դիմադրության և ինքնապաշտպանության ոգին : Որպես այդպիսին լավագույնը կարող է լինել Պատերազմի մասնակիցների միությունը:
Մարտական եղբայրություն
Պատերազմի մասնակիցների միությունը կմիավորի 2020 թվականի պատերազմի մասնակիցներին: Դա կլինի գաղափարական, արժեքային միություն , որը պաշտպան կկագնի Հայաստանի անկախության գաղափարին, դիմադրողականության ոգուն այլև՝ ծրարգրային առաջարկներ կմշակի ինքնապաշտպանությանը, անվտանգության և պետությանը վերաբերող այլ հիմնախնդիրների շուրջ:
Միությունը կհամախմբի կռվող, դիմադրող տեսակը , որը պետք է նոր լիցք տա՝ պարտությունից հոգեբանական անկումային վիճակում գտնվող ազգին:
Պատերազմի մասնակիցների միությունը լինելու է ոչ կուսակցական կառույց , որը հետապնդելու է համազգային, համապետական նպատակներ : Միաժամանակ այն առաջարկելու է քաղաքական օրակարգեր ՝ ելնելով իր գաղափարներից, արժեքներից՝ պետականամետ ու համազգային շահի դիրքերից:
Գաղափարներ և արժեքներ
1. Հայաստանը գերագույն քաղաքական գաղափար և արժեք , հավատամք : Հավատք հայ ժողովորդի ուժերին և ապագային:
2. Հավատք և հենք սեփական ուժերին : Հայ ժողովուրդը չունի փրկիչներ՝ դրսում թե ներսում, այլ միայն ինքն է իր փրկիչը:
3. Անկախությունը գերագույն արժեք : Անընդունելի են Հայաստանի անկախ կարգավիճակի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություններ և «նախագծեր»:
4. Հայաստանակենտրոնություն : Բոլոր արտաքին կողմնորոշումների մերժում, հայամետ դիրքորոշում: Հայաստանը չունի մշտական բարեկամներ, և մշտական թշնամիներ:
5. Ինքնապաշտպանություն, դիմադրություն: Պարտությունը ոչ միայն չի արժեզրկում ինքնապաշտպանության և դիմադրության գաղափարը, այլև ավելի է բարձրացնում դրա արժեքը: Առանց ինքնապաշտպանության կարողության անհնար է պետության և ազգի գոյությունը:
6. Ժողովորդականություն: Հավատք հայ ժողովորդի ներուժին, կոլեկտիվ իմաստությանը և ինքնապաշտպանության բնազդին:
7. Արդարություն: Քաղաքական անկախությունն իմաստավորվում է երկրի ներսում արդար հանրային հարաբերությունների ապահովմամբ:
8. Հեղափոխություն: Հեղափոխությունը ոչ թե հեղաշրջում է, այլ պետական, ազգային կյանքի և համակարգերի նորոգմանն ուղված ջանք:
9. Ազատություն: Ժողովորդի ազատությունը ոչ միայն դրա անկախությունն է արտաքին տիրապետությունից, այլև իր ներսում ազատությունների ապահովումը անհատների և հանրային շերտերի ու խմբերի համար:
10. Եղբայրություն, նվիրում, հավատարմություն:
11. Ապրել պատմության մեջ: Ապագա սերունդները նզովելու են այսօրվա պարտության պարազիտներին ու անտարբերներին, և մեծարելու են ու հիշելու Հայաստանի գաղափարին հավատարիմ մնացածներին:
12. Վերջին կայազորը: Եվս մեկ ձախողումը կարող է վերջինը դառնալ Հայաստանի համար: Այսօր Հայաստանում ապրող հայության ընտրանին պետք է վերջին կայազորի հոգեբանությամբ լցված՝ պայքարի մինչև վերջ, որպեսզի Հայաստանը մնա հայերի հայրենիք:
Նպատակներ և խնդիրներ
1. Պատերազմի մասնակիցների գաղափարական միավորում : Պատերազմի մասնակիցների ձայնը լսելի դարձնել: Դիմադրության ոգու կրող կորիզի համախմբում:
2. Հայաստանի անկախության գաղափարի պաշտպանություն և զարգացում :
3. Պարտության հոգեբանության, պարտության մթնոլորտի հաղթահարում , պարտության պարազիտիսմի դեմ պայքար:
4. 2020 թվի պատերազմի փորձի իմաստավորում , պատերազմի մասին առողջ հանրային խոսքի ձևավորում:
5. Հայաստանի անվտանգությանը, ինքնապաշտպանությանը, ռազմական ոլորտին ուղղված ծրագրերի, առաջարկների մշակում
6. Հայաստանի ինքնիշխանությանն ամրապնդմանը, քաղաքական և հանրային կյանքի առողջացմանն ուղղված առաջարկներ, ծրագրեր և քայլեր:
7. Պայքար Հայաստանին սպառնացող արտաքին և ներքին մարտահրավների դեմ ՝ հանուն ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության, հայ ժողովորդի ինիքիշխանության և ազատության
8. Ճգնաժամային իրավիճակներում՝ երկրի կայունության, հայ ժողովորդի իշխանության և ինքնիշխանության, անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն :
9. 2020 թվի պատերազմի պատմության ճշգրիտ վերականգնում , պատերազմի պատմությանն ուղղված նախագծերի նախաձեռնում և աջակցում: Պատերազմին նվիրված արվեստի և գրականության գործերի ստեղծմանն ուղղված նախաձեռնություններ և աջակցություն
10. Մարզումների, ճամբարների, արշավների կազմակերպում : Աշխատանք երիտասարդոթյան հետ, պատերազմի մասնակցության փորձի փոխանցում:
11. Պատերազմի մասնակիցների շահերի պաշտպանություն : Պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն: