Մարտական Եղբայրություն միաբանության Նոր Կանոնագիրքը
Հոկտեմբերի 5, 2024թ.
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Մարտական Եղբայրություն միաբանության Ընդհանուր ժողովը, որն ընդունեց միաբանության նոր Կանոնագիրքը։
Կանոնագրքի համաձայն Մարտական Եղբայրություն միաբանության գաղափարախոսությունը ազգայնականությունն է, նպատակը` Հայկական քաղաքական կազմակերպության ստեղծումն ու Ազգային հեղափոխությունը։
Մարտական Եղբայրություն միաբանության անդամը պարտավոր է ընդունել գաղափարախոսությունը, ունենալ սահմանված չափի մասնակցություն միաբանության գործերին և հավաքներին, վճարել անդամավճար:
Հատուկ կարգավիճակներ են նաև միաբանության Համակիրը, Անդամության Թեկնածուն, Երդվյալ անդամը` համապատասխան իրավունքներով ու պարտականություններով: