Ինքնապաշտպանության համակարգի, անկախության համար պայքարի և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին
«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարություն
ԽՍՀՄ փլուզումից ի վեր աննախադեպ և շարունակվող անկայունացումը միջազգային հարաբերություններում, որն օրըստօրե, միայն ուժգնանալու միտում ունի՝ ավելի քան երբևէ առաջնային է դարձնում՝ – հայ ժողովորդի ինքնիշխանության – և հայ ժողովորդի անվտանգության գերխնդիրները «Մարտական եղբայրություն» միաբանությունը կոչ է անում Հայաստանի բոլոր շահագրգիռ ուժերին, կազմակերպություններին, անհատներին, թոթափելով հանցավոր անհոգությունը՝ ջանքերը կենտրոնացնել այդ գերխնդիրներից բխող հարցերի վրա: Ի մասնավորի.
- Հայ ժողովորդի ինքնապաշտպանության համակարգի արմատական փոփոխությունների ծրագրի մշակում և քննարկում: Դա պետք է վերաբերի Զինված ուժերի բարեփոխմանը, ներառյալ՝ ԶՈՒ կառուցման փիլիսոփայության, բանակաշինության մոդելի և ռազմական դոքտրինի հարցերը, այլև՝ «Զինված ժողովուրդ» գաղափարին, ներառյալ՝ աշխարհազորի, պահեստազորի նոր մեդելների, ինչպես նաև մարտական զենք կրելու իրավունքի հետ կապված օրենսդրության ու ավանդությների փոփոխության հարցերը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնապաշտպանության համակարագը համարժեք լինելու համար նոր իրավիճակին, պետք է աստիճանական անցում կատարի գործող՝ փաստացի սովետական մոդելից դեպի արդիական պայմաններին ու մարտահրավերներին, ինչպես նաև հայ ժողովորդի պահանջմուներին ու բնույթին համապատասխան համակարգ: Այս թեմայի շուրջ հետագայում հանդես կգանք առանձին հայտարարություններով և նախաձեռնություններով:
- Այսօրվանից պատրաստվել Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության պայքարին՝ քննարկելով և կազմակերպելով անհրաժեշտ քայլերը, հարթակները, ծրագրերը և գաղափարները, այլ ոչ թե սպասել այն պահին, երբ սեղանին կդրվեն Հայաստանի անկախությունը սահմանափակող կանխատեսելի առաջարկները:
- Օրակարգային դարձնել Հայաստանի ՀԱՊԿ-ում անդամակցության նպատակահարմարության խնդիրը՝ քննարկելով այս հարցը բոլոր հնարավոր տեսակետներից, դեմ և կողմ փաստարկերով ու հակափաստարկներով:
Վերջին խնդիրը հատկապես կարևոր է դառնում հաշվի առնելով. – ՀԱՊԿ խնդրահարույց կամ զրո արդյունավետությունը Հայաստանի և հայ ժողովորդի պաշտպանության տեսակետից թե՛ 2020 թ.-ի պատերազմի, թե՛ դրան հետևած շրջանում՝ սահմանային միջադեպերի ու սադրանքների ընացքում: Ընդ որում այս ամենը չնայած նրան, որ. ա. Պատերազմի և հետպատերազմյան սահմանային բախումների ժամանակ անմիջապես ներառվել է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքը բ. Պատերազմի ժամանակ ճակատում Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական վարձկանների առկայությունը հաստատվել է Ռուսաստանի ԱՀԾ-ի (СВР) ղեկավարի պաշտոնական հայտարարությամբ գ. Պատերազմի ընթացքում թուրքական ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ընդհուպ մինչև թուրքական ռազմական ինքնաթիռների գործարկում՝ հաստատվել է բազմաթիվ վկայություններով, և հաստատապես իմացվել է ՀԱՊԿ բարձր մակարդակում – Ի հակադրություն ՀԱՊԿ պասիվությանը 2020 թվի հայ- ադրբեջանական պատերազմին և հետևած դեպքերին, նույն այդ կազմակերպության կայծակնային արագությունը Ղազախստանյան ներքին բախումներին արձագանքելու հարցում, և Հայաստանի ստպիողական մասնակցությունը Ղազախստանում ներքին բախումների վերացման գործում: Փաստորեն ՀԱՊԿ-ը գոյություն չունի, երբ պետք է պաշտպանվի Հայաստանի և հայ ժողովորդի անվտանգությունը, բայց գոյություն ունի, երբ պետք է հայ զինուժի մասնակցությամբ ճնշվեն ներքին խռովությունները ՀԱՊԿ անդամ երկրներում՝ այդ խռովություններում չհիմնավորված կամ վատ հիմնավորված արտաքին ներգրավման փաստարկով: – Վերջապես ուկրաինական պատերազմը և դրա համատեքսում Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունների աննախադեպ սրումն անկանխատեսելի հետևանքներով ու հեռանկարով, պարտադիր քննարկման թեմա է դարձնում ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցը՝ որքանո՞վ է դա համարժեք և արդյունավետ հայ ժողովորդի անվտանգության ապահովման գերխնդրին նոր և փոփոխվող պայմաններում: Շեշտում ենք, որ մենք ոչ թե դնում ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության դադարեցման խնդիրը, այլ կոչ ենք անում այդ հարցի բազմակողմանի և բացառապես հայաստանակենտրոն քննարկման՝ բոլոր դեմ և կողմ տեսակետների հաշվի առնելով: Հնարավորինս բացառելով որևէ արտաքին կողմնորոշում կամ իդեոլոգիական երանգավորում, բուն քննարկման անհրաժեշտությունը, սակայն, համարում ենք կասկածից վեր: Շեշտում ենք նաև, որ այդ քննարկումը մենք պատկերացնում ենք միայն վերը նշված ինքնապաշտպանության համակարգի արմատական բարեփոխման ծրագրի, և այլ համակարգային հարցերի հետ անպայման շաղկապված:
Երևան, 2020 03 03