Ո՞րն է ներկա կառավարության քաղաքական այլընտրանքը
Ո՞վ պիտի գա նրա փոխարեն
Ո՞րն է ներկա կառավարության քաղաքական այլընտրանքը։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրեն սպառել է և պիտի հեռանա։
Ո՞վ պիտի գա նրա փոխարեն։
▪️ Երկիրը ճգնաժամից կարող է դուրս բերել միայն քաղաքական բովանդակային այլընտրանք առաջարկող ուժը, որը կներկայացնի հայ ժողովրդի մեծամասնության շահերը:
▪️ Այն ուժը, որը Հայաստանի Հանրապետությունը դուրս կհանի Նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրից:
▪️ Այն ուժը, որը ոչ միայն ճշգրիտ քաղաքական գնահատական կտա Հայաստանի Հանրապետության ներկա և անցյալ կառավարություններին, այլև կամք կունենա նրանց ենթարկելու օրինական պատասխանատվության:
▪️ Այն ուժը, որը դուրս կլինի ռուսամետ-արևմտամետ կեղծ բախումից և առաջ կքաշի հայաստանակենտրոն օրակարգ:
▪️ Այն ուժը, որը ցույց կտա իրական ելք և հասարակությանը կասի ողջ ճշմարտությունը, այն է` Հայաստանի դեմ պատերազմը շարունակվում է, և դրանում հնարավոր է հաղթել միայն, եթե Հայաստանը նորից ունենա ուժին ուժով պատասխանելու կամք և կարողություն` իրականացնելով պաշտպանության ոլորտի արագ և արմատական բարեփոխումներ:
▪️ Լուծումը վերադարձն է ուժային քաղաքականությանը, որն ինքնիշխանության միակ երաշխիքն է:
▪️ Խաղաղության դարաշրջանի փոխարեն արժանապատիվ խաղաղություն, «անօրինական» սահմանազատման փոխարեն «օրինական», «միակողմանի զիջումների» փոխարեն «երկկողմանի զիջումներ» առաջարկելը, կարճ ասած` «Նիկոլից ավելի լավ սահմանազատում կանենք»֊ը կամ «Նիկոլից ավելի լավ կբանակցենք»֊ը ելքեր չեն:
▪️ Դրանց պարագայում մենք կունենանք անունների փոփոխություն և արդյունքի կրկնություն: