Արարիչը մեզ առաջնորդ դեպի նոր հաղթանակներ

Ավետիս Ավետիսյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին

Պատերազմի դաշտով անցած մեր եղբայրներ, այսօր այստեղ են հավաքվել ձեր եղբայրները՝ ճակատագրի բերումով ձեր եղբայրները, ովքեր ոչ միայն չեն հանձնվել այլ դեռ մտադիր են մեր ընդհանուր պայքարը շարունակել, մինչև վերջնական հաղթանակը։

Ողջույն սիրելի եղբայրներ, հարգելի համակիրներ։ Մեր բոլորի կյանքը կտրուկ փոխվեց, երբ մեկ տարի առաջ թշնամին սկսեց պատերազմը։ Այդ ընթացում կրեցինք անդառնալի կորուստներ՝ հանուն մեր տեսակի պահպանման, հանուն ազատ ապրելու մեր իրավունքի, հանուն մեր հայրենի հողի անմահացան մեր եղբայրները և քույրերը։ Ցավալի է, որ տանուլ տվեցինք մարտը, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, այն ընթանում է մի քիչ այլ ֆորմատով։ Մենք այս օրհասական պահին, երբ նժարին դրված է լինել կամ չլինելը, իրավունք չունենք երկմտելու, տարակուսելու, հապաղելու՝ պետք է ամբողջ ներուժով և ռեսուրսով պատրաստվենք գալիք մարտերին, որպեսզի հաղթական ավարտ ունենանք բուն պատերազմում։ Շատերը այսօր էլ չեն հասկանում ինչ է տեղի ունենում մեր և մեր երկրի շուրջը, թե ինչպես է թշնամին իր հաջողություններից լկտիացել և ամեն անգամ ավելին պահանջում մեզանից։ Ցավալին այն է, որ մեր երկրում ոչ ուղիղ, բայց անուղակի ձևով թշնամին ունի իր դաշնակիցները, դրանք հասարակության այն մասն են, ովքեր անընդհատ թմբկահարում են, որ պետք է հարմարվենք մեր պարտված լինելու հետ կատարենք թշնամու պահանջները, որովհետև դա է մեր ճակատագիրը և ներուժ չկա Հայաստանում, որ ընդիմանանք և պայքարենք։ Սակայն նրանք սխալվում են, քանի որ խորապես չեն պատկերացնում թե ինչ թաքնված ներուժ ունի մեր ցեղը, ցեղ որը Սարդարապատում ջախջախեց թուրքին՝ այն նույն թուրքին ով Անտանտի զորքերին ծնկի էր բերել Գալիպոլիի մարտերում, ցեղ որի արիասիրտ զավակները Սյունիքում ջարդուփշուր արեցին 11 րդ կարմիր բանակին, ցեղ որի մարտիկները ազատագրեցին Շուշին և Քարվաճառը։ Մարտական եղբայրություն միաբանության անդամները հենց այդ ցեղի վառ ներկայացուցիչներն են, ովքեր անվերապահորեն հավատում են իրենց վաղվա հաղթանակներին, Հայաստանի ինքնիշխանության և անկախության երաշխավորներն են, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին դա գործնականում ցույց տվեցին, լինելով ճակատի տարբեր՝ ամենաթեժ կետերում։ Սիրելի հայրենակիցներ մենք իրավունք չունենք հանձնվելու, թույլ լինելու, թույլերին չեն ներում այս աշխարհում, նրանց ազատություն և սեփական արժեհամակարգով ապրելու իրավունք չի շնորհվում, դեռ հակառակը նրանցից խլում են ամեն ինչ, ընդհուպ մինչև կյանքը։ Կարևորը երբեք և ոչ մի պայմանում չկորցնենք մեր ոգու արիությունը, չչարանանք իրար հանդեպ, նեցուկ լինենք մեկ-մեկու և հստակ քայլերով ընթանանք առաջ՝ հաղթանակներին ընդառաջ։ Պատերազմի դաշտով անցած մեր եղբայրներ, այսօր այստեղ են հավաքվել ձեր եղբայրները՝ ճակատագրի բերումով ձեր եղբայրները, ովքեր ոչ միայն չեն հանձնվել այլ դեռ մտադիր են մեր ընդհանուր պայքարը շարունակել, մինչև վերջնական հաղթանակը։ Սարդարապատի հուշահամալիրում հավաքված ձեր եղբայրները վեր են ներկուսացական, թայֆայական կեղտոտ խաղերից, նրանց միտքն ու գործն ուղղված է միայն ու միայն առ հայրենիք, առ ազատություն։ Բոլոր ազատատենչ, արժանապատիվ և ազնիվ մարտիկների առջև բաց են մեր դռները, այն մարտիկների ովքեր հավատ ունեն իրենց ներուժի հանդեպ և գիտակցում են, մեր Հայրենիքը ունի իրենց կարիքը։ Եղբայրներ այսօր առավել քան երբեք ձեր կարիքն ունի մեր երկիրը, մեր ազգը, առանց ձեզ և ձեր տեսակի անհրաժեշտ քայլերի անիմաստ կդառնան Հայկ Նահապետից մինչև վերջին պատերազմ մեր բոլոր ժամանակների գաղափարակից եղբայրների ինքնազոհողությունները, կրած դժվարությունները, առանց ձեզ փուլ կգա մեր հայրենիքը, քանզի դուք եք այն սյուները, որի վրա կանգնած է Հայաստան աշխարհը։ Շտապենք համախմբվել, ամրացնել մեր շարքերը, որովհետև առջևում մեզ են սպասում դժվարություններով ու խենթություններով լի պայքարի օրեր, որոնք կբերեն մեծ հաղթանակը։ Արարիչը մեզ առաջնորդ դեպի նոր հաղթանակներ:

2021 թվականի սեպտեմբերի 26

Սարդարապատ

Թեմաներ

Social