Մարտական եղբայրություն միաբանության ձերբակալված անդամների ուղերձը
միաբանության համակիրներին և ողջ հայ ազգին
Նոյեմբերյանի ՁՊՎ-ից Մարտական եղբայրություն միաբանության ապօրինի ձերբակալված անդամներ Մասիս Շիրոյանի, Արման Պետրոսյանի, Արամայիս Աղաբեկյանի, Հենրիկ Մկրտչյանի և Գոռ Ասատրյանի ուղերձը Մարտական եղբայրություն միաբանության համակիրներին և ողջ հայ ազգին։
Սիրելի հայրենակիցներ, մեր կամքն ամուր է, հավատն անսասան։ Անկախության համար պայքարում մենք պատրաստ ենք զոհաբերել ոչ միայն մեր ազատությունը, այլև կյանքը։
Ապրիլի 21-ին Բագրատաշենի ճանապարհին մենք միացել ենք տեղի բնակիչների խաղաղ ակցիային, որը նպատակ ուներ ողջ հայ հանրության ուշադրությունը սևեռել ՀՀ արևելյան սահմանին տեղի ունեցող ապօրինություններին։
Կառավարության անմիջական ցուցումով մեր դեմ կիրառվել է սադրանք, որի արդյունքում ԵԿՄ տեղի ներկայացուցիչների մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և փորձել է վրաերթի ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին։
Այս ամենը կատարվել է Լոռու մարզի ոստիկանների ներկայությամբ, և նրանց կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել իրավիճակի հետագա լարումը կանխելու համար, չնայած նրան, որ Մարտական եղբայրության ներկայացուցիչները ողջ ոստիկանական անձնակազմին խնդրել են իրավիճակը վերցնել իրենց ձեռքը։
Միջադեպին ներկա չեն եղել Միաբանության անդամներ Գոռ Ասատրյանը և Հենրիկ Մկրտչյանը, սակայն, դեպքին մասնակից լինելու պատրվակով, նույնպես ձերբակալվել են։
Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում ողջ հայությանը միանալ Նոյեմբերյան համայնքի բնակչությանը, ոչ մի դեպքում նրանց միայնակ չթողնել իրենց արդար պահանջի համար մղվող պայքարում։
Հ․Գ․ Ուղերձը կազմելիս տղաները տեղյակ չէին, որ ձերբակալվել են նաև միաբանության ևս երկու անդամ՝ Հովսեփ Ղազարյանն ու Հրանտ Տեր-Աբրահամյանը