Պայքար ենք հայտարարում պարտության հոգեբանության դեմ:

Մասիս Շիրոյանի ելույթը «Մարտական եղբայրության» հիմնադիր հավաքին Սարդարապատում՝ նվիրված 2020 թվականի պատերազմի մեկամյակին

Ողջունում եմ Մարտական եղբայրներին, հյուրերին, համակաիրներին: Ես ուզում եմ շատ կարճ խոսել մեր եղբայրության նպատակների մասին: Մեր թիվ մեկ նպատակն

Ողջունում եմ Մարտական եղբայրներին, հյուրերին, համակաիրներին:

Ես ուզում եմ շատ կարճ խոսել մեր եղբայրության նպատակների մասին:

Մեր թիվ մեկ նպատակն է պարտվողական հոգեբանության հաղթահարումը, արմատախիլ անելը:

Պարտվել կարող են բոլորը, բայց այդքան ծանր չէ պարտությունը, որքան պարտվողականությունը, պարտության հոգեբանությունը: Կարող է բնական թվալ, որ պարտություն կրած պետության մեջ տարածվեն պարտվողական տրամադրություններ: Բայց մենք շատ լավ հիշում ենք, որ պարտվողականության քարոզը Հայաստանում սկսվեց դեռ բուն պատերազմի ժամանակ, և ոչ թե միայն վերջին օրերին, երբ ռազմի դաշտում անհաջողություններ էինք կրում, այլ հենց առաջին օրվանից: Սա ոչ թե պատահականություն էր, այլ նախապես կազմակերպված գործողություն: Փաստացի սա հենց պատերազմի մասն էր՝ տեղեկատվական, քարոզչական, հոգեբանական պատերազմի ճակատն էր հայ ժողովորդի դեմ: Եվ մարդիկ ու խմբերը, նախապես էին դրան պատրաստվել՝ դեռ մինչև պատերազմ: Նրանք իրենց խաղադրույքը դրել էին սեփական երկրի պարտության վրա, և մասն էին Հայաստանի դեմ գործող լայն ճակատի:

Դա այսօր էլ շարունակվում է:

Նպատակն է՝

պարտությունը ռազմական փաստից վերածել ազգի հոգեբանության, գաղափարախոսության, աշխարհայացքի: Որպեսզի հայ ազգն այլևս երբեք ոտքի չկանգնի, չհավատա իր ուժերին: Ի վերջո՝ հրաժարավի իր անկախությունից, արտաքին հովանավորների ողորմածությանը հանձնվի:

Ռազմական պարտությունը շրջելի է, բայց եթե թույլ տանք, որ պարտությունը վերածվի հոգեբանության և աշխարհայացքի, սա կլինի իսկական պարտությունը:

Այդ պատճառով մենք պայքար ենք հայտարարում պարտության հոգեբանության դեմ: Մեր օրինակով՝ պատերազմի մասնակիցների օրինակով պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը ջախջախված չէ, որ մենք մեզ պարտված չենք զգում, և պատրաստ ենք շարունակել այքարը հանուն հայ ժողովորդի անկախության և անվտանգության:

Մենք նաև քայլ առ քայլ կիրականացնենք գործնական ծրագրեր, որոնց միջոցով կփորձենք բացահայտել պատերազմի ժամանակ իրապես տեղի ունեցածը, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, և հերոսության, և դավաճանության ու դասալքության մասին:

Մեր մյուս նպատակն է հարթակ դառնալ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են հայ ժողովորդի ներուժին, ովքեր նվիրված են անկախության գաղափարին, և ովքեր կրում են իրենց մեջ դիմադրողականության ոգին: Մեր կորիզը պատերազմի մասնակիցներն են, բայց մենք բաց ենք նաև մեր գաղափարները կրողների համար: Մենք չենք դնում սեռական կամ այլ խտրականություն, և մեր դռները բաց են ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց առջև: Մենք հայ կնոջը նույնպես ուզում ենք տեսնել որպես գաղափարական, պայքարող տեսակ: Եվ մեր պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի:

Մեր օրինակով ուզում ենք ցույց տալ, որ այսօր գերխնդիր է հանրային առողջ բջիջների ինքնակազմակերպումը, համախմբումը:

Երրորդ՝ մենք մոտակա ապագայում անցում ենք կատարելու դեպի գործնական քայլեր: Աշխատելու ենք մի քանի ուղղություններով: Ներկայացնելու ենք քննարկման կոնկրետ ծրագրեր՝ կապված երկրի անվտանգության, ինքնապաշտպանության և անկախության ամրապնդման հետ: Մյուս ուղղությունը մարզումների, ճամբարների կազմակերպումն է, որտեղ մեր փորձը փոխանցելու ենք երիտասարդներին, նաև այդ միջոցով փորձելու ենք համախմբել մեր տեսակը, ճանաչել իրար, գտնել իրար:

Զբաղվելու ենք պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությամբ, որոնք այսօր հաճախ խախտված են կամ անտեսված պետական բյուրոկրատիայի կողմից:

Հասնելու ենք նրան, որ պետությունն իրապես գնահատի, արժևորի իր համար պայքարողին, զահաբերողին: Փոխօոգնության ցանց ենք ձգտելու ստեղծել:

Արձագանքելու ենք մեր պետության վերաբերող կենսական խնդիրներին՝ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են անկախությանը, անվտանգությանը: Արձագանքելու ենք՝ խոսքով, ծրագրերով թե ակցիաներով՝ ըստ անհրաժեշտության:

Մենք մեր ուժերը չենք չափազանցնում, բայց նաև ձգտելու ենք ավելի ու ավելի ծավալվել: Գործելու ենք քայլ առ քայլ, մեր ներուժն աստիճանաբար բացելով, բայց հետևողական:

Վերջապես մեր մեծ նպատակն է լինել ու դառնալ իրապես հայկական, անկախ անկաշառ կառույց, որը կբացառի արտաքին ուժերից որևէ կախվածություն կամ արտաքին ուժերի շահերի սպասարկումը:

Չենք ծառայելու նաև որևէ ներքին ուժի, այլ լինելու ենք ինքնաբավ, մեր օրակարգն առաջ քաշող՝ պատրաստ համագործակցության, բայց հավասարը հավասար հետ սկզբունքով: Պատերազմի մասնակիցներն այն կորիզն էն, որն ինքը լինելով անկախ և դրսի և ներսի որևէ ուժի չծառայող, պետք է միաժամանակ ապահովի իրապես անկախ հայկական դաշտի կայացումը, ինչը մենք այսօր չունենք, և ինչը մեր պարտության հիմնարար պատճառներից է:

Social