Քաղաքական բոլոր ուժերին կարելի է գնալ Ոսկեպար, մեզ՝ ոչ։

Մարտի 24-ին, երբ Ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Մարտական Եղբայրության 49 անդամ և համակիր, Ոսկեպար են այցելել այլ քաղաքական խմբեր։

Մարտական Եղբայրության անդամ Հովսեփ Ղազարյանը գրում է`

Մարտի 24-ին, երբ Ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Մարտական Եղբայրության 49 անդամ և համակիր, Ոսկեպար են այցելել այլ քաղաքական խմբեր։

Հաջորդող օրերին նույնպես եղել են այցելություններ և տեղում քաղաքական հայտարարություններ։

Փաստորեն կա ոչ թե գնալու արգելք, այլ քաղաքական հարց։

Մենք ոչ թե խոսում ենք, այլ գործում՝ մարտավարական և կրակային պարապմունքներով բարձրացնելով տեղի ժողովրդի ինքնապաշտպանական կարողությունները։ Սա է մեր և իշխանությունների առարկայական տարաձայնությունը։

Ուստի իշխանությունը պարտավոր է պատասխանել այն հարցին, թե ինչու շուրջ 1 տարի կարելի էր Վերին Ոսկեպարում իրականացնել պարապմունքներ, իսկ վերջին 3 շաբաթում՝ ոչ։

Social