Ընտրվեց Կլոր Սեղանի նոր կազմը
19 հոկտեմբեր, 2024

Հոկտեմբերի 19-ին Մարտական Եղբայրություն միաբանության Ընդհանուր ժողովն ընտրեց Միաբանության Կլոր Սեղանի նոր կազմը համաձայն ՄԵ նոր ընդունված Կանոնագրքի:
Կլոր Սեղանը ՄԵ միաբանության կոլեգիալ ղեկավար մարմինն է կազմված յոթ հոգուց, որից երկուսը պարտադիր պետք է լինեն պատերազմի մասնակից:
Նորընտիր Կլոր Սեղանի անդամներն են`
Ալեքսանդր Բուռնազյանը,
Հրանտ Տեր-Աբրահամյանը,
Մասիս Շիրոյանը,
Արամայիս Աղաբեկյանը,
Ավետիս Ավետիսյանը,
Լալա Հովսեփյանը,
Ռուբեն Դալլաքյանը:
Կլոր Սեղանի անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է Միաբանության գործունեության ուղղություններից մեկի կամ մի քանիսի համար: Կլոր Սեղանի նիստերը բաց են Միաբանության բոլոր անդամների համար: