Մարտական Եղբայրություն միաբանության հայտարարությունը Հայաստանում ֆուտբոլային ճգնաժամի և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մասին

Ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի ուղիղ պատասխանատուն ՀՖՖ-ն է, և ավելի ընդհանուր՝ Հայաստանի կառավարությունը: 
Հաշվի առնելով այս ամենը, միանում և աջակցում ենք Առաջին հայկական ճակատ (FAF) և ֆուտբոլային այլ ֆան շարժումների հնչեցրած` ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին:

Մարտական Եղբայրություն միաբանությունը, ելնելով իր Հռչակագրում ամրագրած տոտալ քաղաքականության սկզբունքից, կարևորում է նաև սպորտի, մասնավորապես ֆուտբոլի, զարգացումը որպես ազգային և պետական կյանքի առանցքային մասերից մեկը:

Սպորտը, մասնավորապես ֆուտբոլը, ոչ թե զուտ զվարճանք են կամ ինչ-որ օժանդակ ոլորտ, այլ հանրության կյանքի կազմակերպման էական, կարևորագույն տարր:

Այսօր արձանագրում ենք, որ ֆուտբոլը հերթական ոլորտն է, որի արմատական բարեփոխման հետ կապված որոշակի հույսեր արթանացան 2018 թ-ից հետո, սակայն, այդ հույսերը զրոյացան տարիների ընթացքում:

Այսօր` 2018 թ-ից վեց տարի անց և ՀՖՖ կողմից ընդունված «2019-2025 թթ.» ռազմավարության «ընդունումից 5 տարի անց», փաստում ենք, որ ևս մեկ ոլորտի քաղաքականություն ձախողվել է «հետհեղափոխական» Հայաստանում:

Ազգային հավաքականի անբավարար արդյունքներն այսբերգի միայն երևացող մասն են: Հավաքականի անհաջողությունների հիմքում ընկած են հիմնարար համակարգային խնդիրներ:

Մասնավորապես․

  • Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ինչպես եղել է, այդպես էլ մնում է անմիթար վիճակում: Վեց տարվա ընթացքում թեև գրանցվել է որաշակի նվազագույն առաջընթաց, սակայն ընդհանուր պատկերը մնում է խիստ անբավարար: Ֆուտբոլը թիվ մեկ թիմային սպորտ համարող երկրում ընդամենը երկու ֆուտբոլային լիգա ունենալը 18 օրիգինալ ակումբով՝ անընդունելի է:

  • Մանկապատենական և երիտասարդական ֆուտբոլում «զարգացման ցուցիչ» են համարվում համապատասխան տարիքի ազգային հավաքականների խայտառակ արդյունքները:

  • Ֆուտբոլը Հայաստանում ինչպես եղել է, այդպես էլ մնում է երևանակենտրոն: Մի շարք խոշոր բնակավայրեր բացակայում են Հայաստանի ֆուտբոլային քարտեզից:

  • Կանանց ֆուտբոլն, որն այսօր աշխարհում ավելի ու ավելի է զարգանում, Հայաստանում մնում է ցածր մակարդակի վրա։

  • Շատ մարզադաշտեր, հատկապես մարզային, անմխիթար վիճակում են և ի զորու չեն խաղեր ընդունել:

Սրանք պարզ խնդիրներ են, որոնք գաղտնիք չեն ոչ մեկի համար: Դրանց ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Վեց տարվա ընթացքում, եթե հնարավոր չէր հասնել դրանց լիարժեք լուծմանը, բոլորի համար գոնե տեսանելի ու հասկանալի պետք է դառնային առաջին արդյունքները և զարգացման միտումները:

Ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի ուղիղ պատասխանատուն ՀՖՖ-ն է, և ավելի ընդհանուր՝ Հայաստանի կառավարությունը:

Հաշվի առնելով այս ամենը, միանում և աջակցում ենք Առաջին հայկական ճակատ (FAF) և ֆուտբոլային այլ ֆան շարժումների հնչեցրած` ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջին:

Social