Կառավարությունը կեղտոտ գործ է սկսել` ցուցադրաբար հալածել այն մարդկանց, որոնք կռվել են ու չեն հանձնվել

Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է.

Դիմում եմ բոլոր ռազմամարզական կառույցների իմ ընկերներին` լուռ չմնա'ք, Արմանի ձերբակալության մասին լռելով` հող նախապատրաստվեց, ու այսօր ձերբակալել են ազատազէններին, հաջորդը կարող է ձեզանից յուրաքանչյուրը լինել, դրա համար, այս հարցում, գոնե մենք, պե'տք է միաբան լինենք ու գործենք միասին։

Սկզբում բռնեցին Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանին, իբր խուլիգանություն կատարելու կասկածանքով, այսօր բռնել են Ազատազէնի տղաներին` ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Սրանք ուղղակի պատրվակներ են. իրականում կառավարությունը կեղտոտ գործ է սկսել` ցուցադրաբար հալածել այն մարդկանց , ովքեր կռվել են ու չեն հանձնվել, այլ հակառակը, ամենօրյա քրտնաջան աշխատանք են տանում, որպեսզի հաջորդ պատերազմում, որը իրականում անխուսափելի է, կարողանանք վերականգնել Հայի ոգին, Հայի պատիվը։

Հ.գ. Դիմում եմ բոլոր ռազմամարզական կառույցների իմ ընկերներին` լուռ չմնա'ք, Արմանի ձերբակալության մասին լռելով` հող նախապատրաստվեց, ու այսօր ձերբակալել են ազատազէններին, հաջորդը կարող է ձեզանից յուրաքանչյուրը լինել, դրա համար, այս հարցում, գոնե մենք, պե'տք է միաբան լինենք ու գործենք միասին։

Social