դիրքորոշում
Մի շարք հարցերի շուրջ անհրաժեշտ է նախապես դիրքորոշում ձևավորել
Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը գրում է․
Այս պահին՝ դեռ պրոպագանդա է գնում, որ եթե քիչ զենք ունենք, դաշնակից չունենք, և թշնամին սպառնում է մեր քաղաքներին՝ ապա պետք է զիջենք։ Այդ պրոպագանդան վարում են գրեթե բոլորը՝ սկսած իշխանությունից վերջացրած այսպես կոչված ընդդիմությամբ, ինչպես նաև զանզան հասարակական խմբերով։ Նման պրոպագանդայի դրսևորումներ են օրինակ ՝ աընդհատ հիշեցնելը, որ 1997-ին լուծման տարբերակ ենք կորցրել, իսկ հետո թուլացել և բնական է, որ պիտի պարտվեինք։ Սրա մասին Ալիք մեդիան ամեն շաբաթ մի հոդված է հրապարակում։
Արևմտամետ-Ռուսամետ հակադրությունը մեր հանրային կյանքում:
Ուրբաթ, ապրիլի 14-ին տեղի ունեցավ Մարտական եղբայրության ակումբի երկրորդ հավաքը, որին մասնակցեցին նաև Եղբայրության հյուրերը: Քննարկման թեման էր արևմտամետ-ռուսամետ հակադրությունը մեր հանրային կյանքում: Քննարկման ընթացքում կարծիքներ հնչեցին այդ հակադրության պատմական ակունքների, քաղաքակրթական ասպեկտի մասին: Խոսակցության հիմնական շեշտը՝ խնդրի քաղաքական կողմն էր: Չնայած հնչած բազմերանգ տեսակետների, մասնակիցները, կարծես, համակարծիք եղան, որ առավել արդյունավետ դիրքորոշումն է հենքը սեփական ուժերին և ինքնակենտրոնությունը, իսկ արտաքին հարաբերությունները երբեք չպետք է վերածվեն այս կամ այն "-մետության":